Կանգ չենք առնի, քանի դեռ մեր պահանջները չեն իրագործվել. «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները կվերսկսեն բողոքի ակցիաները

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

«Աջ ղեկ» շարժման համակարգող Գևորգ Աճեմյանի կարծիքով՝ կառավարությունը փորձում է կոսմետիկ փոփոխություններով կանխել հանրային դժգոհությունը՝ աջ ղեկով մեքենաների աղմկահարույց որոշման հետ կապված. «Սրանք կոսմետիկ փոփոխություններ են և որևէ գլոբալ խնդրի լուծում չեն տալու»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Աճեմյանը:

Նշենք, որ ըստ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության՝ աջ ղեկով ավտոմեքենաների մասին որոշման նախագիծը խմբագրվել և ներկայացվել է համապատասխան գերատեսչությունների քննարկմանը: Աճեմյանի խոսքով նախարարությունն աջ ղեկով մեքենաների արգելքին գնաց ճնշումների և բիզնես շահերի համադրության կոնտեքստում: «Եթե աջ ղեկով մեքենաների արգելքի մասին որոշումը մնա անփոփոխ, մենք կգնանք ծայրահեղ քայլերի: Բողոքի ակցիաներ կմեկնարկեն, կանգ չենք առնի, քանի դեռ մեր պահանջները չեն իրագործվել, քանի որ այդ որոշումն անհիմն է»,- նշեց Աճեմյանը:

«Աջ ղեկ» շարժման համակարգողն, անդրադառնալով նախարարի հայտարարությանը, թե աջ ղեկով մեքենաներն անվտանգ չեն, դա որակեց անհեթեթ հայտարարություն. «Երբ խոսում են անվտանգությունից, պետք է գիտակցեն, որ մեքենաները գործարանային ձևով արտադրված են աջ ղեկով և հետևաբար մեկ այլ վայրում չեն կարող այնպես փոխել մեքենայի ղեկը, որ այն կրկին անվտանգ լինի»:

Լիլիթ Շաբոյան