Սերժ Սարգսյանի նախագահության 10-ամյակը Հայաստանն ավելի խորը միջնադար տարավ. Սուրեն Զոլյան

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

 Քաղաքագետ Սուրեն Զոլյանը Factor.am-ի հետ զրույցում, վերլուծելով 2017 թվականի իրադարձությունները, տեսակետ հայտնեց, որ չնայած խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններին, այս տարի ավելի մեծ նշանակություն ունեցան քաղաքական դատավարությունները:

«2017 թիվը հայոց պատմության մեջ կմտնի ոչ թե ընտրություններով, այլ քաղաքական դատավարություններով, երբ մարդիկ դատվում են քաղաքական հայացքներ ունենալու և դրանք կյանքի կոչելու համար»,- ասաց քաղաքագետը:

Նրա խոսքերով՝ Հայաստանում վերանում է քաղաքականությունը, որովհետև քաղաքականությունը ոչ միայն խոսելն է, այլ համոզմունքներն ու գաղափարները կյանքի կոչելը: «Օրինակ, Սամվել Բաբայանը, որ չհասկացավ, որ չպիտի ընտրվի, հայտնվեց բանտում: Խոսելու իրավունքը կա, բայց խոսքը գործ դարձնելու դեպքում կհայտնվես ճաղերի հետևում: Սա է պատճառը, որ հազարավոր մարդիկ, ովքեր ի վիճակի էին զբաղվել քաղաքականությամբ, այսօր քաղաքականությունից դուրս են, որովհետև չեն ուզում նահատակ դառնալ»,- նշեց Զոլյանը:

Ինչ վերաբերում է այս տարի անցկացված ընտրություններին, քաղաքագետի խոսքերով՝ ով պետք է ընտրվեր, ընտրվեց, ով չպետք է ընտրվեր, չի ընտրվել, իսկ ով դա չհասկացավ, հայտնվեց բանտում՝ նկատի ունենալով, օրինակ, ԼՂՀ նախկին ՊՆ Սամվել Բաբայանին:

Քաղաքագետի կարծիքով՝ 2017 թվականը, ինչպես նաև Սերժ սարգսյանի նախագահության 10-ամյակը Հայաստանը ավելի խորը միջնադար տարան: «Հայաստանի ֆեոդալացման պրոցեսները շատ ավելի շուտ են սկսել: Հայաստանը նման է վաղ ֆեոդալական Հայաստանին, ուղղակի ֆեոդալները ոչ թե հեծելազոր են բերում զինվորների քանակով, այլ ձայներով: Նրանց ուժը, աստիճանակարգում տեղը որոշվում է՝ ոչ թե ով ինչքան ձի և զինվոր կարող է բերի, այլ ինչքան ձայն է՝ բերելու, և վերջին ընտրությունները հենց էդպիսին էին»,- նշեց քաղքագետը:

Նրա խոսքերով՝ անցնող տարում այդ համակարգը գնալով ավելի կարծրացավ, և դա պահանջում է, որ չլինի ընդդիմախոսություն, չլինեն այն պրոցեսները, որոնք պետք են ժողովրդավարական զարգացման համար: «Սերժ Սարգսյանը կայունացրեց ավտորիտար համակարգը, որն այլևս ենթակա չէ փոփոխության: Իշխանափոխությունը Հայաստանում այլևս անհնար է դառնում գոնե եղած համակարգում: Այդ պրոցեսները շատ վտանգավոր կլինեն պետության համար»,- նկատեց քաղաքագետը՝ հավելելով, որ պատահական չէ «Սասնա ծռերի» ապստամբությունը, ,քանի որ այլ ելք որևէ մեկը չի տեսնում»: «Անգամ միջնադարյան Հայաստանում թագավորական իշխանությունն այդքան ուժեղ չէր: Այդտեղ կային հակակշիռներ, օրինակ, նախարարներն ունեին հստակ սահմանված իրենց ոլորտները»,- եզրափակեց քաղաքագետը:

Մանրամասները դիտեք քաղաքագետ Սուրեն Զոլյանի հետ Factor.am-ի հարցազրույցում:

Մարինե Խառատյան