Ադրբեջանը և Թուրքիան ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Քաղաքականություն
14.11.2024 | 22:19Նոյեմբերի 18-29-ը Ադրբեջանը և Թուրքիան ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններ են անցկացնելու։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի ՊՆ մամուլի խոսնակ Զեքի Աքթյուրքը։
Նա նշել է, որ զորավարժություններն անցկացվելու են Միջերկրական ծովի ափին՝ Թուրքիայի Մուղլա նահանգի Աքսազ շրջանում։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի