Հունաստանը նախատեսում է փակել ավելի քան հարյուր ռազմաբազա

Լուրեր

08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
Բոլորը

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը նոյեմբերի 14-ին հաստատել է ամբողջ երկրում հարյուրից ավելի ռազմաբազաներ փակելու և «ճկուն ստորաբաժանումներ» տեղափոխելու պլանները, գրում է kathimerini-ն։

Նշվում է, որ ՊՆ բարեփոխումների ծրագիրն ուղղված է երկրի Զինված ուժերի արդիականացմանը՝ հրաժարվելով հնացած կառույցներից և գործելակերպից, ինչպես նաև բարելավելու ժամանակակից մարտահրավերներին արձագանքելու նրանց կարողությունները։

«Մենք առաջ ենք շարժվում 137 բազաների փակմամբ՝ նպատակ ունենալով դա ավարտին հասցնել մինչև 2025 թվականը», – ասել է Դենդիասը Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովում կայացած ճեպազրույցում։ Նա նշել է, որ Հունաստանի պարագայում անիմաստ է 800 բազա ունենալը։

«Բայց ես գիտեմ, թե ինչ է նշանակում փակել ռազմաբազաները, և ես աջակցության կարիք ունեմ»,- հավելել է Դենդիասը՝ նկատի ունենալով ծրագրի դեմ սպասվող արձագանքը, հատկապես օրենսդիրների և տեղի իշխանությունների կողմից այն տարածքներում, որտեղ տեղի տնտեսությունը մեծապես կախված է բազաներից:

Պաշտոնյայի խոսքով՝ այժմ Եվրոսում կան ստորաբաժանումներ, որոնք 30%-ից պակաս է լցված, իսկ Պելոպոնեսում կան ստորաբաժանումներ, որոնք լցված են 130%-ով։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի