Դատական համակարգի անկախության հետ մենք ունենք խնդիրներ. Արփինե Հովհաննիսյանն ամփոփեց տարին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տևական ժամանակ իրականացվող բարեփոխումները խոսում են այն մասին, որ քաղաքական կամքն ու հանձնառությունը կան՝ Հայաստանում խորքային բարեփոխումներ իրականացնելու համար. Factor.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Այն հանձնառությունները, որոնք մենք ստանձնել ենք Եվրամիության հետ ստորագրած համաձայնագրով, այլընտրանք, որպես այդպիսին, չեն էլ թողնում: Մենք ստանձնել ենք այդ պարտավորությունը, ընտրել ենք այն ուղին, որով ցանկանում ենք գնալ և մեզ որևէ բան այդ ուղուց շեղել չի կարող»,- վստահեցրեց հանրապետական պաշտոնյան:

Factor.am-ի հարցին՝ Սահմանադրական փոփոխություններ իրականացնելիս խոսվում էր անկախ դատական համակարգ ունենալու մասին, միչև այժմ կոնկրետ ի՞նչ քայլեր են իրականացվել այդ ուղղությամբ, ԱԺ փոխնախագահն ասաց՝ դատական համակարգի անկախության ապահովման մի քանի կարևոր երաշխիքների ներդրման մեկնարկը տրվել է հենց Սահմանադրական բարեփոխումներով: «Այդ փոփոխությունները պետք է իրենց հետագա շարունակականությունը ստանային այնպիսի կարևորագույն փաստաթղթում, ինչպիսին «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքն է: Ես՝ որպես արդարադատության նախկին նախարար և ոլորտին քաջածանոթ մարդ, կարող եմ ասել, որ դատական համակարգի անկախության հետ և առավելապես ներքին անկախության հետ ունենք խնդիրներ: Կեղծավորություն կլինի պնդելը, որ Հայաստանում դատական համակարգի անկախության հետ որևէ խնդիր չկա: Դրա համար Սահմանադրությամբ ամրագրվեց, որ արդարադատության խորհրդի փոխարեն մենք՝ որպես դատական իշխանության երաշխավոր, ունենալու ենք այնպիսի մարմին, ինչպիսին բարձրագույն դատական խորհուրդն է, որն առաջին անգամ կունենա հավասար բալանսավորված ներկայացվածություն»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:

Հարցազրույցի ընթացքում ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև խորհրդարանական համակարգին անցնելու արդյունքներին, ՀՀ նոր վարչապետի հնարավոր թեկնածուներին, ինչպես նաև խոսեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պավիրակության աշխատանքներից:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան