Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքից դեպի Քարակերտ գյուղ տանող ճանապարհին, Դալարիկ գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ունեն կասկածներ, որ հայտնաբերվածը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական, 52-ամյա Մանուկ Սիմոնյանն է, ում՝ որպես անհետ կորած, Արմավիրի մարզի ոստիկանները որոնում են արդեն 2 օր: Դին հայտնաբերվել …

