Ապօրինի ծառահատման փաստով հարուցված հերթական քրգործն ուղարկվեց դատարան. վերջինիս նյութերով նոր քրեական գործ է հարուցվել

Լուրեր

12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
Բոլորը

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել Ստեփանավանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲ ընկերության վերականգնողական կենտրոնի 
վարձակալած տարածքում ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը. տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

2017թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 
Ստեփանավանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲ ընկերության վերականգնողական կենտրոնի աշխատակից Հ.Ն.-ն, աշխատանքային պայմանագրով 
պարտավոր լինելով բարեխղճորեն վերաբերվել գործատուի գույքին, իսկ վերջինիս պաշտպանությանը սպառնացող վտանգի մասին անմիջապես տեղեկացնել նրան, 
վարձակալությամբ ընկերությանը տրամադրված տարածքից 4 անձանց օգնությամբ ապօրինի հատել է թվով 83 սոճենի ծառեր՝ նրանց վստահեցնելով, որ ծառահատումն 
իրականացվում է օրինական կարգով: Արդյունքում Ստեփանավան համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5.646.000 ՀՀ դրամի վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2017թ. հոկտեմբերի 18-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3 մասով Հ.Ն.-ին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանի որոշմամբ մերժվել է:

Գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից այս որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 
2017թ. նոյեմբերի 16-ի որոշմամբ բավարարվել է և արդյունքում Հ. Ն. նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերաքննիչ դատարանը հիմնավորված է համարվել դատախազի բողոքում նշված այն պատճառաբանությունը, որ Հ. Ն.-ն, ազատության մեջ մնալով կարող է խոչնդոտել մինչդատական վարույթին՝ դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի նյութերը ոչնչացնելու կամ թաքցնելու միջոցով:

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտ, և մեղադրական եզրակացությամբ 28.12.2017թ. գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Նշված քրեական գործի շրջանակներում ՀՀ բնապահ­պանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի կողմից 
կատարված տեղանքի զննությամբ հայտնաբերվել են ևս թվով 720 հատ տարբեր տրամագծերի սոճենի տեսակի ծառերի կոճղեր, որի կապակցությամբ քրեական գործի 
նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ և առանձնացվել առանձին վարույ­թում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: