Հիմնադիր խորհրդարանի անդամն ԱԱԾ-ում հարցաքննվել է ու ազատ արձակվել

Լուրեր

12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
Բոլորը

Վիգեն Նազարյանը շատ լուրջ քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է ու ազատ արձակվել. Factor.am- ին ասաց Վիգեն Նազարյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Փաստաբանը տեղեկացրեց՝ Հիմնադիր խորհրդարանի անդամն ԱԱԾ էր հրավիրվել վկայի կարգավիճակով. «Գործը լուրջ քննության առարկա գործ է, բայց Վիգեն Նազարյանը, ինչպես պարզ դարձավ հարցաքննությունից, այդ գործի հետ որևէ առնչություն չունի: Հարցաքննությունը շատ նորմալ է անցել, որևէ խնդիր կամ խախտում չի արձանագրվել»:

Նախքան Վիգեն Նազարյանին հարցաքննելը նրա բնակարանում խուզարկություն է իրականացվել, սակայն փաստաբանի պնդմամբ, գործին առնչվող որևէ իր կամ առարկա չի հայտնաբերվել: Փաստաբանն այլ մանրամասներ չհաղորդեց՝ հղում անելով նախաքննական գաղտնիությանը:

«Հուսով ենք, որ պարոն Նազարյանին այլևս չեն անհանգստացնի, ԱԱԾ-ն իր գործողությունները հետագայում կկատարի, որոնք մեզ հետ կապ չեն ունենա և չեն էլ հետաքրքրի»,- եզրափակեց Պապիկյանը:

Հիշեցնենք, որ երեկ Հիմնադիր Խորհրդարանը հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում է՝ ԱԱԾ աշխատակիցները Վիգեն Նազարյանին ձերբակալել են «այլ երկրի համար աշխատելու» պատճառաբանությամբ: Փաստաբանն ասաց՝ ձևակերպումը մի փոքր այլ էր, սակայն չի կարող մանրամասնել: 

Լիլիթ Շաբոյան