Գյումրիում սրճարաններից մեկի մոտ հունիսին կատարված սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեղադրական եզրակացությամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել այս տարվա հունիսին Գյումրի քաղաքի սրճարաններից մեկի դիմաց կատարված սպանության փորձի վերաբերյալ քրեական գործը:

Հունիսի 25-ին Գյումրի քաղաքի «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի մոտ՝ մարդաշատ վայրում, բազմաթիվ քաղաքացիների ներկայությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ բազմաթիվ կրակոցներ էին արձակվել Գյումու բնակիչ Գեորգի Հակոբյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս ստացել էր կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Դեպքի առթիվ հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ: Կատարված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ պարզվել է, որ Գեորգի Հակոբյանի հետ վիճաբանության ժամանակ սպանության փորձը առերևույթ կատարել են Գյումրի քաղաքաի բնակիչ Արտյոմ Ղազարյանը և ինքնությունը դեռևս չպարզված անձը՝ նախապես ձեռք բերված հրազեններով: Դրանից անմիջապես հետո նրանք դեպքի վայրից հեռանալու նպատակով նստել են Կարեն Սարգսյանի կողմից վարվող ավտոմեքենան: Վերջինս կատարված առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու դիտավորությամբ, Արտյոմ Ղազարյանին և նշված անհայտ անձին, ինչպես նաև հանցագործության գործիքները հեռացարել է դեպքի վայրից՝ այդ կերպ էական օգնություն ցուցաբերելով վերջիններիս:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Արտյոմ Ղազարյանին և Կարեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին: Վերջինս հուլիսի 1-ին ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով: Նույն օրը Կարեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Արտյոմ Ղազարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, օգոստոսի 18-ին նա հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և ներկայացվել նախաքննության մարմնին: Արտյոմ Ղազարյանի նկատմամբ վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Անհայտ անձի մասով քրեական գործից անջատվել է մաս և առանձին վարույթով կատարվում է նախաքննություն:

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտ, դեկտեմբերի 28-ին մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: