2017թ.-ին չլուծված տնտեսական հիմնախնդիրներ, որոնք ժառանգելու է 2018թ.-ը

Լուրեր

11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
11.12.2024 | 20:00
«Թեկուզ պոլի փետ, բայց մերը»․ Փաշինյանը փոխե՞լ է բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքը. Փա՞ստ, թե փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:55
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են համագործակցության հեռանկարները
11.12.2024 | 19:36
Թուրքական TRT-ի լրագրողները սիրիական Մանբիջում քրդերի կողմից ԱԹՍ-ի հարձակման են ենթարկվել
11.12.2024 | 19:24
Սիրիացի ապստամբները քանդել ու այրել են Ասադի հոր գերեզմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավարտվին է մոտենում 2017 թվականը, որի ընթացքում հնչեցին երկրի տնտեսությունը զարգացնելու, նոր ներդրումներ ներգրավելու, աշխատատեղեր բացելու, անգամ երկրում ժողովրդագրական բեկում անելու խոստումներ:

Անդրադառնանք 2017թ.-ի հիմնական տնտեսական իրադարձություններին, ապագայի վերաբերյալ իրատեսական և ոչ իրատեսական կանխատեսումներին, ինչպես նաև այն հիմնախնդիրներին, որոնք ժառանգելու է 2018թ.-ը:

Աղքատություն: Այս հիմնախնդիրը տարիներով փոխանցվում է կառավարությունից կառավարություն, տնտեսական մեկ տարուց մյուսը, սակայն փաստն այն է, որ ՀՀ բնակչության գրեթե 30%-ը մնում է աղքատ: ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումների արդյունքում տարեկան չենք հասնում աղքատության անգամ մեկ տոկոսով կրճատման: Եվ դժվար չէ պատկերացնել, որ նման տեմպերով առաջ գնալու դեպքում տասնյակ տարիներ կպահանջվեն մոտ 1 միլիոն ՀՀ քաղաքացիներին աղքատության ճիրաններից ազատելու համար:

Գործազրկություն: ՀՀ բնակչության 225 հազարից ավելի գործազուրկների բանակն այս տարի էլ էականորեն չնվազեց: Ու թեև 2017 թ. 9 ամիսների ընթացքում զբաղվածությունն աճել է 58.3 հազարով, դա նախ՝ այն թիվը չէ, որը զգալի փոփոխություն կմտցներ, ապա և՝ չունենք վիճակագրություն, թե որքան աշխատատեղեր են կրճատվել այս տարի՝ սնանկացած կամ լուծարված բազմաթիվ ընկերություններում: Առավել ևս, որ 2017թ.-ն աչքի ընկավ ընկերությունների սնանկացման աննախադեպ բարձր ցուցանիշով. տարվա առաջին ինն ամիսներին սնանկացել է 927 ընկերություն:

Եկամուտների անհավասարաչափ բաշխվածություն, գնաճ, չինդեքսավորվող թոշակներ ու նպաստներ: Այս հիմնախնդիրները վերոնշյալ երկուսի տրամաբանական շարունակությունն են, քանի որ, եթե աղքատության մակարդակը չի կրճատվում, չեն ձևավորվում նոր փոքր և միջին ձեռնարկություններ, տեղի է ունենում եկամուտներ գերկենտրոնացվածություն, որի պարագայում ամենահարուստ և ամենաաղքատ 10%-անոց խմբերի դրամական եկամուտների միջև տարբերությունը կազմում է գրեթե 17 անգամ: Տնտեսության մեջ լրջագույն խնդիր է մնում նաև առաջնային սպառման ապրանքների գնաճը, որը չի ուղեկցվում նպաստառուների և կենսաթոշակ ստացողների նպաստների և թոշակների գոնե գնաճի չափով բարձրացմամբ կամ ինդեքսացիայով: 2018թ.-ի բյուջեն ևս չի նախատեսում նպաստների և կենսաթոշակների բարձրացում, իսկ դա նշանակում է, որ 450-500 հազար մարդ իր վրա անմիջականորեն 2018թ.-ին զգալու է նախատեսվող գնաճի բացասական հետևանքները:

Դեմոգրաֆիական հիմնախնդիրներ: 2017թ.-ին նպատակային թիրախ դրվեց 2040թ.-ին ՀՀ բնակչությունը հասցնել 4 միլիոնի: Ներկայիս բնակչության կրճատման, արտագաղթի, աշխատանքային ռեսուրսների նվազման ֆոնին նման նպատակը թվում է անիրատեսական և անիրագործելի: Փաստացի 2017թ.-ին 2016թ.-ի համեմատությամբ ՀՀ բնակչության թիվը դարձյալ կրճատվել է, արտագաղթի տեմպերը շարունակում են մնալ բարձր, իսկ բնակչության ժողովրդագրական կառուցվածքը տարեցների և երիտասարդների հարաբերակցության տեսանկյունից նժարը թեքում է դեպի տարեցները: Այսինքն` 2018թ.-ը բնակչության թվաքանակ ավելացնելու ծանր խնդիր է նաև ժառանգելու: Դեռ ավելին՝ արտագաղթի տեմպերի աճի պարագայում ապագայում կկրճատվեն նաև տրանսֆերտները: Դա մի կողմից քիչ թե շատ կթուլացնի տնտեսության տրանսֆերտային կախվածությունը, սակայն մյուս կողմից՝ լրացուցիչ դրամական մուտքերն այլևս տնտեսության զարգացմանը չեն նպաստի:

Ապօրինի ֆինանսական հոսքեր: Ապօրինի ֆինանսական հոսքերի ծավալները ՀՀ տնտեսությունից ամեն տարի միջինում կազմում են մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլար: Այսինքն` արտագաղթում են ոչ միայն գործազուրկները և աղքատները, այլ նաև տեղի է ունենում կապիտալի արտահոսք` հսկայական ֆինանսական ռեսուրսների տեսքով: Եթե մենք ունենք անգամ մոտ 7%-ի հասնող ՀՆԱ-ի աճ, ապա նման ծավալի անօրինական ֆինանսական հոսքերի պարագայում ամենայն հավանականությամբ այդ աճը Հայաստանի տնտեսությունից դուրս է հոսում կամ դուրս է գալիս անօրինական ճանապարհով: Դա է ապացուցում նաև զուտ ներդրումների ցուցանիշը, այսինքն` Հայաստանում գրանցված տնտեսական աճը ներդրումների չի վերածվում և ՀՀ տնտեսության մեջ չի մնում:

Պետական պարտքի աճ: ՀՀ համախառն ազգային պարտքը, որը ներառում է ՀՀ արտաքին պետական պարտքը և ՀՀ կազմակերպությունների արտաքինպարտքը 2017թ.-ի ընթացքում գերազանցել է 10 մլրդ դոլարի սահմանագիծը, որին եթե ավելացնենք նաև ներքին պետական պարտքը, ապա այն կգերազանցի 11 մլրդ դոլարի սահմանագիծը: Իսկ այս միտումը շարունակվելու է նաև 2018թ.-ին և տարեվերջին ՀՀ պետական պարտքը կհատի 7.2 մլրդ դոլարի սահմանագիծը, որի տարեկան սպասարկումը միայն կգերազանցի 300 մլն դոլարը: ՀՀ պետական պարտքի ավելացումն ուղեկցվում է նաև ռազմական ոլորտում ՌԴ-ի նկատմամբ պարտքեր ավելացնելով` սկզբում 200 մլն դոլար, իսկ 2017թ.-ին ևս 100 մլն դոլարի պայմանավորվածություն, այսինքն` պարտքեր, որոնք որևէ նյութական արդյունք չեն ստեղծում և միայն ուղղված են ռազմական հավասարակշռության ապահովմանը:

Առևտրային բանկերի վարկերի ավելացում: Պետական հատվածի պարտքերից բացի ՀՀ տնտեսության մեջ լրջագույն բեռ են առևտրային բանկերի հանդեպ ունեցած տնային տնտեսությունների և ձեռանարկությունների վարկերը, որոնք 2017թ.-ի ընթացքում գերազանցել են 2.5 տրիլիոն դրամը կամ 5.2 մլրդ դոլարը: ՀՀ քաղաքացիների համար առաջիկա տարիներին ևս այս բեռի թեթևացում դժվար թե լինի, իսկ դա նշանակում է, որ սպառողական վարքագիծ դրսևորող հասարակությունը բիզնես վարկերի փոխարեն ավելացնելու է իր սպառողական վարկերը: Չնայած պետք է նշել, որ ներկայիս ՀՀ տնտեսության կոնյունկտուրայի, ինչպես նաև բարձր տոկոսադրույքների պայմաններում բիզնես վարկերից շահույթով դուրս գալու հավանականությունը շատ ցածր է:

Մարզերի անհամաչափ զարգացվածություն և համայնքների խոշորացում: 2017թ.-ին բավականին լուրջ քայլեր արվեցին համայնքների խոշորացման, օպտիմալացման, ինչպես նաև համայնքների ներդրումային և տնտեսական զարգացման ծրագրերի հետ կապված: Սակայն ՀՀ պետական բյուջեով համայնքներին հատկացվող միջոցների սղությունը, Երևան քաղաքի և ՀՀ մարզերի ու համայնքների միջև առկա տնտեսական տարբերություններն այդպես էլ չկրճատվեցին: Խնդիր է դրված օպտիմալացման և խոշորացման հաշվին նվազեցնել համայնքների անհամաչափությունը և թերզարգացվածությունը, սակայն փաստն այն է, որ դա ուղեկցվելու է առանձին համայնքների, որպես տնտեսական բջիջների, թուլացմամբ:

Տնտեսության ճյուղային զարգացումներ: 2017թ.-ի 11 ամիսների ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12.3%-ով, շինարարության ծավալը գրեթե վերականգնվել է 100.3%, ներքին առևտրաշրջանառությունն աճել է 14.4%,որը դրական է, սակայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է -3.9%-ով: Այսինքն` ամբողջ տարվա ընթացքում իրականացված գյուղատնտեսության էժան վարկավորման, սուբսիդավորման, գյուղացու համար կյանքն ավելի լավ դարձնելու քայլերն իրենց դրական արդյունքը չեն տվել: Հետևաբար, 380-400 հազար զբաղված ունեցող գյուղատնտեսությունն անկում է ապրում, իսկ դա գյուղացու հիմնախնդիրների լուծումը դժվարացնելու է նաև 2018թ.-ին: Դեռ ավելին՝ լրջագույն խնդիր է դառնում նաև ԳՄՕ-ների և անորակ սննդի հիմնահարցը, որոնք ՀՀ գյուղատնտեսությանը կարող են լուրջ հարված հասցնել և՛որակական, և՛ ունեցած համբավի անկման տեսանկյունից:

Արտաքին առևտրաշրջանառություն: ՀՀ տնտեսության այս տարվա լոկոմոտիվը կարելի է համարել արտաքին առևտրաշրջանառությունը, որը 2017թ.-ի 11 ամիսների ընթացքում արտահանման բնագավառում կազմել է 23.5% և գերազանցել 2 միլիարդ 13 մլն դոլարի մակարդակը, իսկ ներմուծման բնագավառում` 28.0% կամ 3 միլիարդ 770 մլն դոլարը: Այդքան բարձր արտահանման աճապահովել 2018թ.-ին չի հաջողվի, քանի որ, եթե նախորդ տարիների համեմատությամբ առկա էր ցածր բազայի էֆեկտը, ապա 2018թ.-ին դա չի լինի: Եվ մյուս կողմից էլ առևտրաշրջանառության ծավալների այս աճը, պարզապես, վերականգնողական բնույթ ուներ և չլուծվեց մեկ կարևորագույն խնդիր, այն է` գերկենտրոնացվածությունը արտահանման բնագավառում, քանի որ արտահանումը կրկին աճում է 4-5 հիմնական ոլորտների հաշվին:

Հյուսիս-Հարավ մայրուղու չավարտվող ծրագիր: 2018թ.-ը կժառանգի նաև այս մեծ ու կիսատ մնացած ծրագիրը, որը տարիներով չի ավարտվում: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ ՀՀ բյուջեից տնտեսական հարաբերությունների վրա կատարվող ծախսերի ամենամեծ ավելացումներն ու հատկացումներն ուղղվել են հենց տրանսպորտի ոլորտին: Այսինքն` Ասիական զարգացման բանկից վերցնում ենք վարկեր, փորձում ավարտին հասցնել ծրագրերը, որից հետո կիսատ թողած արդյունքները սկսում ենք ծածկել բյուջեից հատկացվող գումարների հաշվին:

Հարկային նոր օրենսգիրք և մաքսային նոր խաղի կանոններ: Իհարկե, տնտեսավորողների համար ցանկացած օրենսդրական փոփոխություն ենթադրում է խաղի նոր կանոնների սահմանում և ոչ միշտ է, որ դա ուղեկցվում է գործարար միջավայրի և տնտեսական պայմանների լավացմամբ: Ավելացվող ակցիզային հարկերի շեմեր, արտոնյալ ժամկետների ավարտ ԵՏՄ-ից ներմուծվող մոտ 800 ապրանքների մասով և այլն, ստեղծում են հարկային և մաքսային համակարգերի համար նոր իրողություններ, որոնք 2018թ.-ին իրենց ողջ բեռով կդրվեն տնտեսվարողների և սպառողների վրա: Արդյոք դրական կազդեն այս փոփոխությունները ՀՀ տնտեսության վրա, ցույց կտա ապագան, սակայն մրցակցային պայմանների սրացումն ակնհայտ է լինելու:

ԵՏՄ-Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունների նոր ձևաչափ: ԵՏՄ-Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունների նոր ձևաչափի կիրառմամբ մեր երկիրը կամուրջի, թե տնտեսական հակամարտությունների նոր թատերաբեմի կվերածվի՝ պարզ կդառնա արդեն առաջիկա տարում: Իհարկե, առանձին տնտեսավարողներ փորձելու են գտնել այս երկու միությունների օրենսդրական բացերը` շահույթ ստանալու համար, սակայն 2018թ.-ը այս առումով լինելու է փորձնական ժամանակահատված:

Թ. Միքայելյան