Թեև Ռուսաստանն է հարձակվել Ուկրաինայի վրա, Թրամփը կրկին պատերազմի համար մեղադրում է Զելենսկիին

Լուրեր

09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

Սումիի վրա 34 մարդու կյանք խլած հրթիռային հարձակումից ընդամենը մեկ օր անց Դոնալդ Թրամփը կրկին մեղադրել է նախագահ Ջո Բայդենին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին 2022 թ․ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման համար՝ ասելով, որ նրանք «թույլ են տվել, որ պատերազմը սկսվի», սակայն նշել է նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ ունի իր մեղքի բաժինը, գրում է The Washington Post-ը։

Թրամփը այս հայտարարություններն արել է Սպիտակ տանը Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի հետ հանդիպման ժամանակ։

«Եթե Բայդենը կոմպետենտ լիներ և եթե Զելենսկին կոմպետենտ լիներ, իսկ ես չգիտեմ՝ արդյո՞ք նա կոմպետենտ է, մենք դժվար հանդիպում ունեցանք այս տղայի հետ, նա պարզապես շարունակում էր ավելի ու ավելի շատ բան խնդրել», – ասել է նա՝ նկատի ունենալով Զելենսկիի հետ փետրվարին կայացած հանդիպումը, որը Օվալաձև սենյակում վերածվեց վեճի։ «Չէր կարելի թույլ տալ, որ այս պատերազմը տեղի ունենար»,- նշել է Թրամփը։

Նա շարունակել է քննադատել իր նախորդին՝ ներխուժումը որակելով որպես «Բայդենի պատերազմ» և գովաբանելով ՝ հրադադարի շուրջ բանակցելու ուղղությամբ իր վարչակազմի ջանքերը։

«Բայդենը կարող էր կանգնեցնել այն (պատերազմը–խմբ․) և Զելենսկին կարող էր կանգնեցնել այն, իսկ Պուտինը երբեք չպետք է սկսեր այն։ Բոլորն են մեղավոր»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Այնուհետև Թրամփը կրկին անցել է Զելենսկիին մեղադրելուն՝ ասելով. «Պատերազմ չեն սկսում քեզանից 20 անգամ մեծ մեկի դեմ և հետո հույս ունենում, որ մարդիկ հրթիռներ կտան»։

Չնայած Թրամփի այս գնահատականին, հիշեցնենք՝ ամենևին էլ Կիևը չէ, որ սկսել է Մոսկվայի հետ ռազմական հակամարտությունը։ Ռուսաստանն է 2022 թվականի փետրվարին սկսել Ուկրաինա լայնածավալ ներխուժումը, բայց Թրամփը պարբերաբար Կիևին է մեղադրում պատերազմը սկսելու մեջ։  Առավել հատկանշական է այն, որ հերթական մեղադրանքները հնչում են Ուկրաինայի Սումի քաղաքի վրա ռուսական հրթիռային հարվածից ընդամենը մեկ օր անց, որի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ։

Ի դեպ, Թրամփն ինքը Սումիի վրա  ռուսական հարձակումը ավելի վաղ  «սարսափելի» էր անվանել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի