Սարիկ Մինասյանը, Վարդան Ղուկասյանը, Ռուբեն Մխիթարյանը և Կարեն Սիմոնյանը մանդատներ են ստացել, Մարտուն Գրիգորյանը հրաժարվել է

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցած և անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի ներկայացուցիչներն այսօր թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստացել են ավագանու անդամի մանդատները։ Factor.am-ը հանձնաժողովի արձանագրությունից տեղականում է, որ անցողիկ շեմը հաղթահարած ուժերի առաջին համարներից մանդատները վերցրել են ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը, Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանը, «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը, «Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։ Քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվածներից մանդատը չի վերցրել միայն «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։

Գրիգորյանը, որ մինչ այս հայտարարել էր, որ աջակցելու է Վարդան Ղուկասյանին քաղաքապետի պաշտոնում ընտրվելու հարցում և պարզաբանում ներկայացրել, թե ինչու է նման քայլի դիմում, այսօր, սակայն, որևէ մեկնաբանություն չի տվել, թե ինչու է մանդատից հրաժարվում։

Նշենք, որ ավագանու առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին։ Այդ օրը նորընտիր ավագանու կազմն ընտրելու է համայնքի ղեկավար։ Այս պահին պաշտոնապես հայտնի է միայն Վարդան Ղուկասյանի առաջադրման մասին։ Նրան սատարելու են բոլոր ընդդիմադիր ուժերը։ Իշխող ՔՊ-ն դեռ չի հստակեցնում՝ Սարիկ Մինասյանին առաջադրելու է, թե՝ ոչ։