Բողոքի ակցիա ԱԺ շենքի դիմաց. ՈւՂԻՂ

Լուրեր

02.08.2026 | 14:59
Դավիթ Առաքելյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
02.08.2026 | 14:54
Ռուբինյանից առաջարկ եմ ստացել ղեկավարել ԱԺ աշխատակազմը. ՆԳ նախկին փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:46
Նիկոլ Փաշինյանը 4-րդ անգամ ՀՀ վարչապետ նշանակվեց
02.08.2026 | 14:28
9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը. ՈՒՂԻՂ
02.08.2026 | 14:13
Վարդանյանը` ԱԺ փոխնախագահի թեկնածու լինելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:04
Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը ձեր դեմ փոքրիկ ձկներ են, դուք ՔՊ-ի «սպրուտն» եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 13:45
Ես պատերազմում եմ կռվել, խնդրում եմ իմ հետ հարգանքով խոսել. Շիրազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:57
2008-ին, երբ ձեր հայրը նախագահ էր, հորս հրավիրեցին ԱԱԾ և հայրս երեք ամիս չեկավ. Ռուբինյանը՝ Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:40
Թուրքիան սկսել է Գյումրի-Կարս երկաթգծի իր հատվածի վերականգնման աշխատանքները. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:25
2026-ի առաջին կիսամյակում պարեկները կազմել են ավելի քան 60,000 արձանագրություն՝ արագությունը գերազանցելու համար
02.08.2026 | 12:19
Ռուբեն Ռուբինյանի դեմ հայց եմ ներկայացնելու. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:15
ՔՊ-ական նոր պատգամավորը խուսափում է լրագրողների հարցերից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:08
Ձեռքը մի պարզեք իմ ուղությամբ` սիրուն չի. Ռուբինյանը` Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:58
Թուրքիայում ուտում էի Ադանա քեբաբ, համով էր. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:47
Նախագահն ընդունեց կառավարության հաժարականը
Բոլորը

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը բողոքի ակցիա է իրականացնում ԱԺ շենքի դիմաց։ Ակցիայի նպատակն է իմանալ շենք մտնող ՔՊ խմբակցության պատգամավորների դիրքորոշումը տրանսպորտի թանկացման և ուղեվարձը չվճարող քաղաքացիներին տուգանելու նախագծի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը մշակել է նախագիծ, որով առաջարկում է հասարակական տրանսպորտի համար չվճարելու կամ վճարման կարգը խախտելու համար քաղաքացիներին տուգանել 3000-15000 դրամով։

Ու թեև օրենքի նախագիծը մշակել է Երևանի քաղաքապետարանը, բայց այն հանրային քննարկման է դրել ու ԱԺ ներկայացրել Տարածքային կառավարման նախարարությունը։ Նախագիծը վերաբերում է ոչ միայն Երևանին, այլև բոլոր համայնքներին։ Օրենքի նախագծով առաջարկվում է հետևյալը․ ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո վճարել ուղեվարձը, վավերացված տոմսը հսկիչների պահանջի դեպքում տրամադրել նրանց, չներկայացնելու դեպքում տուգանք է նախատեսված:

Ուղեվարձը չվճարելու կամ տոմս ունենալու, բայց չվավերացնելու դեպքում տուգանքը 10 հազար դրամ է, իսկ եթե արտոնություն ունեցող անձի փոխարեն երթևեկի այլ անձ, կտուգանվի 15 հազար դրամով:

Այսօր մեկնարկած ԱԺ լիագումար նիստի օրակարգում ներառված է նաև այս նախագիծը։ Երեկ կայացած հանձնաժողովի նիսում ՔՊ խմբակցության պատգամավորների կողմ ձայներով նախագիծը դրական եզրակացություն է ստացել։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Արփի Հակոբյան