Չմասնակցե՛լ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթին․ ԵՄ զգուշացումը՝ թեկնածու երկրներին

Լուրեր

06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
Բոլորը

ԵՄ թեկնածու երկրներին հասկացվել է, որ նրանք չպետք է մասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթին։ Այս մասին հայտարարել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բաիբա Բրաժեն նախօրիեն Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման մեկնարկից առաջ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Երեկ մենք ունեցանք հագեցած երեկո, ընթրիք Արևմտյան Բալկանների գործընկերների հետ։ Շատ քննարկումներ արժեքների, ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության համակարգման, ներառյալ՝ պատժամիջոցների վերաբերյալ։ Այդ թվում՝ ԵՄ անդամ պետությունների կողմից թեկնածուներին տրված շատ հստակ հրահանգ՝ չմասնակցել մայիսի 9-ի շքերթին Մոսկվայում, չկատարել նման ուղևորություններ, քանի որ դա չի համապատասխանի ԵՄ արժեքներին»,-նշել է  Բրաժեն։ Սա մամուլի ասուլիսում հաստատել է նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Մենք թեկնածուներին հստակ հասկացրել ենք, որ նրանք չպետք է մասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին», – ասել է Կալասը։

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին էլ, իր հերթին, հայտարարել, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան, իր և Կայա Կալլասի հետ համաձայնությամբ, նախարարներին հրավիրում է Լվովում մայիսի 9-ին կայանալիք հանդիպմանը։

«Կարծում եմ, որ դա հիանալի գաղափար է ցույց տալ, որ Եվրոպան մոտ է Ուկրաինայում, և ոչ թե Պուտինի կողմից Մոսկվայում։ Ես նաև համաձայն եմ Կայա Կալասի հետ, որ անդամ պետության կամ թեկնածու երկրի ցանկացած ներկայացուցչի ներկայությունը Մոսկվայում ամոթ կլինի այդ պետության համար», – հայտարարել է նա։

Հավելենք, որ Հայաստանը թեև ԵՄ թեկնածու չէ, սակայն  ՀՀ ԱԺ-ն ավելի վաղ ընդունել էր «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։

Դեռևս մարտի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցից հետո Կրեմլը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերն ու մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում նախանշված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հոբելյանական տոնակատարություններին։

Սակայն հայկական կողմը մինչ օր պաշտոնապես չի հաստատել Փաշինյանի մասնակցությունը Մոսկվայում կայանալիք միջոցառումներին։ Օրերս ՀՀ վարչապետի մամուլի խոսակ Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ մայիսի 9-ին ՌԴ-ում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ, առանց հստակեցնելու՝ արդյոք, առհասարակ, Փաշինյանի Մոսկվա այց նախատեսված է, թե՝ ոչ։

Էմմա Չոբանյան