2017-ի սոցիալ-տնտեսական ու քաղաքական ընդվզումները

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անցնող 2017-ի ողջ ընթացքում քիչ չեն դեպքերը, երբ հանրության տարբեր շերտերը, պրոֆեսիոնալ կամ ոչ մասնագիտական շրջանակները, բողոքի ձայն բարձրացրին մեր կյանքում առկա բացասական երևույթների դեմ: 2017-ին ընդվզումների տասնյակ դեպքեր գրանցվեցին, պայքարի միանգամայն տարբեր մեթոդներով, հիմնականում՝ փոքր ընդգրկվածությամբ:

Որպես օրինակներ կարելի է հիշել Երևանի ավագանու ընտրություններն ու «Երկիր Ծիրանիի»՝ երեք հոգանոց խմբակցության արմատական գործունեությունը քաղաքապետարանում, այլոց իրավունքների պաշտպանությանը կոչված փաստաբանական համքարության բոյկոտը՝ հանուն սեփական իրավունքների, բնապահպանների պայքարը՝ հանքերի անխնա շահագործման դեմ, գյուղացիների պայքարը՝ հանքերի և համայքների միավորման կամ՝ հարատև պայքարը կառավարության դեմ՝ զանազան վնասների փոխհատուցման հարցերով: Ուսուցիչների պայքարը՝ խարխուլ դպրոցի դեմ, որի շենքն անգամ գերազանցիկ դառնալու ցանկություն չի հաղորդում, ուսանողների պայքարը՝ տարկետման իրավունքի վերացման դեմ և այլն:

Պայքարի արդյունքում առանձին դեպքերում շոշափելի հաջողություններ են գրանցվում, բայց հիմնականում խնդիրները մնում են հենց այնպիսին, ինչպիսին կան, լավագույն դեպքում:

Մեզանում բոլոր խնդիրների լուծումը, անկախ բովանդակությունից, գտնվում են քաղաքական հարթության վրա: Ուստի բոլորն էլ կարելի է համարել քաղաքական ընդվզումներ:

Ամփոփելով անցնող 2017 թվականը, փորձել ենք առանձնացնել՝ մեր կարծիքով ամենաուշագրավ դեպքերն ու տարբեր առիթներով մանր ու մեծ ընդվզումների  վիճակագրությունը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Սևակ Հակոբյան