Ամուլսարում ունենալու ենք ծանր մետաղներից բաղկացած կոկտեյլ և թթու ջրերի անկառավարելի հոսքեր․ գիտնականներն ահազանգում են

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամուլսարի ոսկու արդյունահանման արդյունքում մենք ունենալու ենք ծանր մետաղներից բաղկացած կոկտեյլ, Որոտան-Արփա թունելը քայքայվելու է թթու ջրերի հոսքերից, ապականվելու են Կեչուտի ջրամբարը, Որոտան ու Արփա գետերը, Սևանա լիճը։ Գիտնականները, բնապահպանները, լրագրողները այսօր կրկին հավաքվել էին բարձրաձայնելու Վայոց ձորում խոշոր հանքարդյունաբերություն ծավալելու վտանգների մասին։

«Մենք դեմ ենք, որ հանքը շահագործվի հին մեթոդներով», – ասում է երկրաբանական գիտությունների թեկնածու Հրանտ Մելիք-Ադամյանը։ Որպես երկրաբան, նա դեմ չէ, որ օգտակար հանածոները օգտագործվեն, բայց պետք է կիրառել նորագույն ու անվտանգ տեխնոլոգիաներ։

«Համաշխարհային փորձն ասում է, որ կա նոր տեխնոլոգիական մեթոդ՝ բակտերիցիդ ալկալացում, որը էկոլոգիապես մաքուր է։ Օրինակ, Ավստրալիայում այն կիրառվում է 94 թվից, Ռուսաստանում՝ 2001-ից։ Իհարկե, այդ մեթոդը ավելի քիչ շահութաբեր է։ Բայց պետք է նվազագույնի հասցնել ռիսկերը։ Վերջերս այդպիսի ռիսկ եղել է Հունգարիայում, Ղազախստանում»,- ասում է նա:

Աշխարհագրագետ, գեոմորֆոլոգ Լևոն Գալստյանը իր ելույթում շեշտեց, որ Ամուլսարը Հայաստանի համար յուրահատուկ տարածք է․ «Այստեղ ընդհանրապես որևէ հանքարդյունահանման աղտոտում չի եղել, բնակչությունը 100 տարի զբաղվել է իր մաքուր տնտեսությամբ»։

Աշխարհագրագետը հիշեցրեց, որ «Լիդիան Ինտերնեյշնլ»-ը , որը ոսկի է կորզելու Ամուլսարում, օֆշորային գոտում՝ Ջերսի կղզում գրանցված ընկերություն է։ «Այն փորձել է հանքի շահագործման ծրագրեր իրականացնել Կոսովոյում, Թուրքիայում, սակայն ոչ մեկը չի իրականացվել։ Ստացվել է, որ այս ընկերությունը զբաղվել իր գործունեության ՓՌ-ով», – ասում է Լևոն Գալստյանը։

Ըստ երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի՝ Ամուլսարի հանքի շահագործման ամենամեծ վտանգը թթու ջրերի անկառավարելի հոսքերն են լինելու։ «Մենք չունենք որևէ տեղ, որտեղ կենտրոնանան այդ ջրերը, դրանք հավաքելն անհնար է», – ասում է գիտնականը։

Factor.am-ը դիմեց «Լիդիան Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատու Աննա Սաղաբալյանին՝ հնչեցված մտահոգությունների շուրջ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով, նա, սակայն, հրաժարվեց մեկնաբանել աշխարհագրագետ Լևոն Գալստյանի հնչեցրած հարցադրումները, բայց հաստատեց, որ «Լիդիան ինտերնեյշնլ» ընկերությունը գրանցված է Ջերսի կղզում։ Նաև հայտնեց, որ «Լիդիան» ընկերությունը Թուրքիայում որևէ հանքարդյունաբերական ծրագիր չի իրականացրել:«Սա Հայաստանում կատարված ամենախոշոր ներդրումն է»,- ընդգծեց ընկերության խոսնակը ։

Սյուզան Սիմոնյան