ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Մարդիկ հոգով են աղքատ լինում, իսկ Հայաստանում աղքատ չկա. Շուշան Պետրոսյան

Լուրեր

26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
Բոլորը

««Աղքատություն» բառը չեմ սիրում, որովհետև մարդիկ հոգով են աղքատ լինում, իսկ Հայաստանում աղքատ չկա: Կան մարդիկ, որոնք շատ ծանր կյանքով են ապրում, բայց ում տուն մտնես՝ վերջին ունեցածը կհանի, կդնի առջևդ: Շատ ծանր ապրողներ կան, որոնք հազիվ են հանապազօրյա հացի փող վաստակում, երանի չլինեին»,- նման տեսակետ հայտնեց երգչուհի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք անհարմարավետ չի զգում աշխատելով այնպիսի պաշտոնյաների հետ, որոնք կարող են նման հայտարարություններ անել. ««Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից» կամ՝ «Միայն կարտոֆիլ օգտագործող ընտանիքները միևնույն է՝ չեն կարող միս գնել»։

Հարցին, թե կոնկրետ ինչ նախագծեր է մինչ այժմ հեղինակել, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ազգային ժողովում նախագիծ չեմ առաջարկել, որովհետև ամենապասիվ ոլորտը մշակույթն է, ռադիկալ հարց չի ներկայացվել: Ես կուզենայի ինչ-որ ոլորտներում հարցեր փոխել: Ինձ ասում են՝ մշակույթն ակտուալ չէ, շատ ավելի կարևոր խնդիրներ կան. ինձ համար այդպես չէ: Մշակույթի միջոցով կռիվս տալիս եմ: Կարծում եմ՝ ցենզ է պետք՝ վերաբերող հայերենին, հայկական երաժշտական լադին. պետք է ծայրահեղ լինել»։

Շուշան Պետրոսյանի խոսքով՝ վերահսկողության մեխանիզմներ ստեղծելու մասին ինքը շատ է մտածել: Նրա գնահատմամբ՝ ապրիլյան պատերազմից ընդամենը մի քանի օր անց Հայաստանում թողարկվեց «թուրքացված» մի զուգերգ: «Դա ինձ համար ուղղակի ապտակ էր: Ես չեմ լռում և շատ թշնամիներ եմ ձեռք բերել, բայց իմ արժանապատվությունն ավելի թանկ է: Թող իմ ընկերների մեջ չլինեն երկու-երեք թուրքամետ՝ պատահաբար հայ ծնված, բայց իմ արժանապատվությունը վիրավորված չլինի»,- ասաց նա:

Իսկ այսքան ժամանակ խորհրդարանում լինելով՝ մշակույթի ոլորտում ի՞նչ կոնկրետ խնդիրներ է լուծել Շուշան Պետրոսյանը. «Առաջինը Նկարիչների միության առջև ծառացած խնդիրն էր. արվեստանոցները, որոնք սեփականաշնորհված չէին, հարկվում էին սուպերմարկետներին և կազինոներին հավասար: Քաղաքապետարանն այդ հարցը լուծեց: Բացի այդ՝ մշակույթի տուն եմ սարքել Մարտակերտի շրջանում. սահմանամերձը չլքելու համար շատ կարևոր է, որ երիտասարդությունը հետաքրքրություն ունենա: Կինոթատրոններ եմ բացել Մարտունիում, Մարտակերտում»:

Մեր զրուցակիցը, թեև պարբերաբար հայտնվում է քննադատությունների թիրախում, չի ափսոսում, որ մուտք է գործել քաղաքականություն․ «Ինչու՞ պիտի զղջամ, զղջում եմ, որ ժամանակս չի հերիքում, քանի որ այնքան ծրագրեր ունեմ: Թող զղջան ու ամաչեն նրանք, ովքեր այս երկրի համար քարը քարին չեն դրել: Ինձ թիրախավորելը դարձել է մեխանիկական մի բան, բայց ես կարծում եմ, որ չարությունը թույլ մարդուն բնորոշ բան է, ուժեղ մարդը չի չարանա»:

Խոսելով ամանորյա թեմաներից՝ Շուշան Պետրոսյանը կարևորում է հրաշքին հավատալը. «Ի՞նչ իմաստ ունի ապրել՝ առանց այդ հրաշքի: Ես տոնը հեքիաթային ձևով նշելու կողմնակից եմ: Կարելի է համեստ սեղան ունենալ, բայց որ տունը պետք է հեքիաթային լինի՝ միանշանակ»:

Աննա Բաբաջանյան