«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 10-ը

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային ցուցահանդեսը երկարաձգվել է․ այն  Հայաստանի պատմության թանգարանում բաց կլինի մինչև ապրիլի 10-ը։ Ինչպես ավելի վաղ նշվել էր, Հայաստանում առաջին անգամ են ցուցադրվում Անահիտ դիցուհու հայտնի բրոնզե արձանի գլուխը և ձեռքը, որոնք պահպանվում են հեղինակավոր Բրիտանական թանգարանում։ Ցուցադրությունն ընդգրկում է նաև Հայաստանի պատմության թանգարանի 60-ից ավելի ցուցանմուշ՝ ներկայացնելով մայրության գաղափարը հազարամյակների խորքից մինչ մեր օրեր։

Ցուցահանդեսի երկարաձգման վերաբերյալ հայտարարվել էր ցուցահանդեսի արդյունքները ներկայացնող միջոցառման ընթացքում, որի ժամանակ ցուցադրվեց միջազգային ճանաչում վայելող հայկական AZAT MARD ապրանքանիշի համագործակցությամբ ստեղծված բացառիկ շապիկը՝ ձևավորված Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի պատկերով, ինչպես նաև իրականացվեցին Հայաստանի պատմության թանգարանում գործող ցուցահանդեսի հատուկ դիտումներ։

«Այսօր լավ առիթ է վերարժևորելու «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային ցուցահանդեսը, որը 2024 և 2025 թվականների ամենակարևոր մշակութային իրադարձություններից էր մեր երկրում։ Ուրախ եմ ընդգծել, որ այս ցուցահանդեսի շրջանակում ունեցել ենք 45 հազար այցելու, ինչը աննախադեպ թիվ է թանգարանների համար։ Այս ցուցահանդեսը բացի մեր մշակութային կյանքը հետաքրքրացնելուց նաև այլ նշանակություն ունի։ Այն պետություն-մասնավոր հատված վառ համագործակցություններից է, քանի որ իրականացել է «Կերոն» զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Մյուսը այս ցուցադրության միջազգային բնույթն է»,-իր խոսքում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։

«Մեզ համար ուրախալի է խոսել այս վերջին տարիների ամենակարևոր նախագծի վերաբերյալ և հանդես գալ հատուկ հայտարարությամբ: Շնորհիվ Բրիտանական թանգարանի հետ մեր  համագործակցության՝ ցուցահանդեսը երկարաձգվում է մինչև ապրիլի 10-ը։ Այս քայլով հաշվի է առնվել այցելուների շրջանում ցուցահանդեսին առնչվող մեծ հետաքրքրությունը։ Մեզ համար շատ կարևոր էր, որ Պատմության թանգարանը նմանատիպ ձևաչափով համագործակցություն ունենար աշխարհի լավագույն թանգարաններից մեկի՝ այս պարագայում Բրիտանական թանգարանի հետ։ Ուրախ ենք, որ մեզ հաջողվեց իրականացնել այս նախագիծը»,-իր խոսքում նշեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալահերն իր խոսքում շնորհավորեց բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել այս ցուցադրության կայացման գործում ու ընդգծեց՝ որոշել են երկարաձգել այս ցուցադրությունը, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ գան և դիտեն այն։ Ըստ դեսպանի՝ այս ցուցահանդեսը Հայաստան- Մեծ Բրիտանիա համագործակցության զարգացման կարևոր քայլ է։

«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արաքցյանն էլ շեշտեց՝ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային ցուցահանդեսը հիմնադրամի իրականացրած առաջին նախագծերից էր, և իր խոսքով՝ կարևոր ու պատմական նշանակություն ուներ, և հիմնադրամի համար կրկնակի նշանակալից էր նպաստել այս ցուցադրության կայացմանը։