«Անորայում» Վաչեի դերը գրված էր ինձ համար, չստացվեց խաղալս, բայց շատ ուրախ եմ նրա համար. Արսեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
Բոլորը

«Անորա» ֆիլմում Վաչե Թովմասյանի դերը գրված էր ինձ համար, մենք Շոնի հետ մոտ 1 տարի աշխատեցինք օնլայն ֆորմատով: Հետո ես աշխատանքային վիզայի ժամկետների մեջ չտեղավորվելով` Միացյալ Նահանգներ չմեկնեցի, և Կարեն Կարագուլյանը գտավ Վաչեին: Շատ ուրախ եմ Վաչեի համար, «Անորայի» համար, ես այլ կերպ եմ կապված այդ ֆիլմի հետ, մի քանի տարի դրանով ապրել եմ»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է դերասան, երգիչ Արսեն Գրիգորյանը` անդրադառնալով Շոն Բեյքերի` 5 օսկարի արժանացած «Անորա» ֆիլմին:

Խոսելով Հայաստանում կինոյի զարգացման տեմպերի մասին, Արսեն Գրիգորյանը նկատում է` բաց չենք ընդունելու անկախ ֆիլմեր. «Մեզ մոտ անկախ ֆիլմեր սիրողներն ընդգծված քիչ են, դու կարող ես նույնիսկ չընդունել դա, բայց դրան դեմ չխոսել: Այդ ազատությունը պակասում է նաև երգարվեստում»:

Արսեն Գրիգորյանի հետ զրուցել ենք նաև վերջին 6 տարում մեր երկրում տիրող ընդհանուր մթնոլորտից, որը նպաստեց, որ պառակտումներ լինեն. շոուբիզնեսը ևս զերծ չմնաց այդ ամենից. «Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա, ունեմ ընկերներ թե´ իշխանությունից, թե´ ընդդիմությունից: Հարյուր տեսակի կարծիք ունեցող մարդիկ կան իմ շրջապատում: Կան բաներ, որոնց մասին գիտելիքներս չեն հերիքի` փորձագետի հայացքով վերլուծականներ տամ: Ինչ-ինչ հարցերի շուրջ ունեմ իմ կարծիքը, բայց չեմ տիրապետում բնագավառին, այն ինձ երբևէ չի էլ ձգել»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան