«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անուղղակի մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասցեին: Պատասխանելով հարցին, թե ինչու հրդեհավտանգ իրավիճակ հայտարարելուց հետո ԱԻՆ-ը կանխարգելող քայլեր չարեց, Գաբրիելյանը հայտարարել է. «Հակահրդեհային միջոցառումներ պետք է իրականացնեն ե՛ւ «Հայանտառը», որը համակարգման ոլորտում մտնում է գյուղատնտեսության նախարարության մեջ, …

