Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր ավարտվեց 1/64 եզրափակիչ փուլը: Հաղթողները հայտնի դարձան թայ-բրեյքում (կարճեցված ժամանակով պարտիաներ): Հայաստանցի գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը դուրս մնացին հետագա պայքարից: Մեր շախմատիստները 0.5:1.5 հաշվով զիջեցին արագ շախմատում, համապատասխանաբար, Բորիս Գրաչովին (ՌԴ) եւ Մաքսիմ Ռոդշտեյնին (Իսրայել): Երկու դիմակայություններում էլ ընդհանուր հաշիվը 1.5:2.5 է: Այսպիսով, 1/32 եզրափակչում Հայաստանի …

