«Ծառուկյան» դաշինքը դեռ չի որոշել, ՀԱԿ-ի համար լեգիտիմ չէ, Րաֆֆիի հետ առանձնազրույցից մանրամասներ հայտնի չեն. Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀԿ-ի կողմից ներկայացված չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումների շարքը՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ։

Վերջին մի քանի օրերին Սարգսյանը հանդիպել է ՀԱԿ-ի, «Ծառուկյան» դաշինքի անդամների հետ։ Նա նաև առանձնազրույց է ունեցել «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, իսկ կուսակցության ներկայացուցիչների հետ կհանդիպի առաջիկայում։ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ քվեարկության մասին իրենց դիրքորոշումը կհայտնեն կուսակցության առաջնորդի հետ հանդիպում-քննարկումից հետո միայն: «Հանդիպումը տևել է երկու ժամ, Արմեն Սարգսյանը ներկայացրեց իր տեսլականը՝ ինչպես է ինքը տեսնում Հայաստանի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների լուծումը, ինչ կարող է անել իր լիազորությունների սահմաններում։ Նաև խոսեց այն մասին, թե ինչ կարող է անել հավելյալ, որոնք Սահմանադրությամբ իրեն վերապահված չեն։ Մենք բազմաթիվ հարցեր ենք ուղղել նրան։ Առաջիկայում մենք խմբակցության մեր ղեկավարի՝ պարոն Ծառուկյանի հետ, կքննարկենք մեր տպավորությունները, տեղի կունենա մտքերի փոխանակություն, որից հետո մեր քվեարկության ձևի մասին որոշումը կհայտնենք լրատվամիջոցներին»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով՝ ի վերջո անիմաստ է քննարկել այդ հարցը, քանի դեռ դեռ Արմեն Սարգսյանը չունի որոշում առաջադրվելո՞ւ է նախագահի թեկնածու, թե՞ ոչ:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Արմեն Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան առանձնազրույցի մանրամասներին չի տիրապետում:

Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից ՀԱԿ-ին, ապա Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ «2017 թվականին համատարած զանգվածային կեղծիքներով ընտրված Ազգային Ժողովը լեգիտիմ չէ։ Նրա կողմից ընտրված նախագահը, անկախ անձից, չի կարող, հետևաբար, լեգիտիմ համարվել։ Ուստիև, նախագահի ընտրության գործընթացին մասնակցելը՝ թե՛ որպես թեկնածու առաջադրվելու, և թե՛ որպես որևէ քաղաքական ուժի կողմից թեկնածու առաջադրելու միջոցով, հավասարվում է իշխող ռեժիմին օգնելու, ստեղծված ապօրինի համակարգը լեգիտիմացնելու անպատվաբեր գործին»։

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ հայտարարությունից զատ, հանդիպման մասին այլ ասելիք չունեն։

Լիլիթ Շաբոյան