«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում քննարկվում էր Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրենքի նախագիծը: Այսօր այդ նախագիծը կդրվի քվեարկության, և քանի որ այն խորհրդարան է ներկայացվել կառավարության կողմից՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի համերաշխ կողմ քվեարկությամբ կընդունվի: Չի բացառվում, որ առաջիկայում խորհրդարանը քննարկի անվտանգության բարձիկներով համալրված մեքենաների ներմուծման նկատմամբ արգելք սահմանելը, …

