«Հրապարակ» թերթը գրում է. «Չորս տարի սպասված համաներումը հնարավոր է սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի առիթով էլ չհայտարարվի, և այն ձգվի ևս մի քանի ամիս՝ մինչև տարեվերջ: ԱԺ ընտրություններից հետո և մայիսյան տոների առիթով սպասում կար, որ Սերժ Սարգսյանը համաներման ակտ կստորագրի, և այդկերպ կփոխհատուցվի նաև այն քրեական հեղինակությունների վաստակը, որոնք ընտրություններում ակտիվ դեր խաղացին, …

