Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը պայմանագիր է կնքել մոլդովական «Շերիֆ» ֆուտբոլային ակումբի հետ. փոխանցում է EH-ն: Ակումբի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ կողմերի միջև համաձայնությունը կնքվել է թուրքական Բելեք քաղաքում: 27-ամյա ֆուտբոլիստն արդեն Մոլդվայում է և այսօր առավոտյան՝ մարզանքի ընթացքում, ծանոթացել է մարզչական կազմի և թիմակիցների հետ: «Բարի գալուստ Շերիֆ ակումբ, Արաս: Մաղթում ենք …

