50 միլիոն դրամ` Կառավարությունից «Թվային Հայաստանին»
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց «Թվային Հայաստան» հիմնադրամի կանոնադրական հիմնախնդիրների իրականացմանն աջակցելու համար հիմնադրամին տրամադրել 50 միլիոն դրամ:
Ոորշման մեջ ասված է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2018 թվականի երեք ամսվա համար հատկացնել 50 միլիոն դրամ՝ Հայաստանի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Գումարը «Թվային Հայաստան» հիմնադրամին տրամադրվում է որպես նվիրատվություն: