Ապրանքանիշ կեղծելը կօրինականացվի, իսկ դրանով զբաղվողներն էլ կհամարվեն հմուտ գործարարներ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տնտեսական բնույթի մի շարք հանցատեսակներ առաջիկայում կարող են ապաքրեականացվել, ինչի արդյունքում չարամիտ գործարարները կկարողանան առանց կաշկանդվելու ապօրինի օգտագործել ուրիշների ապրանքային նշանները կամ կեղծ գինիներ և օղիներ արտադրել, ու այսպես շարունակ:

Բանն այն է, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի մի նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում մի շարք փոփոխություններ կատարել: Ամենաառանցքային փոփոխությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի տնտեսական հանցագործություններին վերաբերվող միանգամից յոթ հոդվածներ ուժը կորցրած ճանաչելու առաջարկն է:

Մասնավորապես, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ ՔՕ 191-րդ հոդվածը՝ «Վարկը ոչ նպատակային օգտագործելը»: Այս դրույթը պատասխանատվություն է նախատեսում. Պետության կամ միջազգային կազմակերպության կամ միջազգային պայմանագրով նախատեսված ծրագրի կողմից տրամադրվող նպատակային վարկը ոչ նպատակային օգտագործելու համար, եթե այդ արարքի արդյունքում խոշոր վնաս է պատճառվել անձանց, կազմակերպություններին կամ պետությանը:

ՀՀ ՔՕ-ի հաջորդ «ավելորդ» դրույթը 197-րդ՝ «Ապրանքային նշանն ապօրինի օգտագործելը» հոդվածն է: Հատկապես այս դրույթը հայկական իրականության համար առավել քան պահանջված է: Բավական է ուշադրություն դարձնել միայն օղու շուկայում տիրող իրավիճակին: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը արտադրում է օղիներ, որոնց ապրանքանիշերը նույնականացված են միջազգային ճանաչում ունեցող ռուսական և ուկրաինական օղիների անվանումների հետ, պարզապես անվանումը մեկ կամ երկու տառի փոփոխությամբ տարբերվում է: Բայց որպեսզի այս երույթը չվերածվի քրեական հանցագործության՝ «Ալեքս Գրիգ» ընկերության օղիների վրա, շատ փոքր տառերով, բայց այնուամենայնիվ գրված է, որ այն արտադրված է Հայաստանում՝ «Ա.Գ.» կամ «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից:

Այլ կերպ ասած՝ մի փոքր ուշադիր սպառողն այս դեպքում հստակ կարող է պարզել, թե ինչ օղի է պատրաստվում գնել: Բայց եթե ՀՀ ՔՕ նշված դրույթը հանվի, ապա անբարեխիղճ գործարարներն ազատորեն կարող են իրենց անորակ ապրանքները իրացնելու նպատակով օգտագործել հանրահայտ ապրանքանիշերը: Իհարկե, տեսականորեն հնարավոր է, որ այդ ամենը բացահայտվի և այդ դեպքում տվյալ գործարարին սպառնում է տնտեսական մրցակցության կանոնները խախտելու համար տուգանք: Բայց այս դեպքում խոսքը տուգանքի մասին է, ուստի գործարարին կմնա ընդամենը հաշվարկել, թե ինչ սխեմայով իր կեղծումն իրականացնի, որպեսզի վերջնաարդյունքում ֆինանսական վնասներ չկրի:

ՀՀ ՔՕ հաջորդ ապաքրեականացվող դրույթը կարող է լինել 198-րդ՝ «Կեղծ գովազդը» հոդվածը: Ի դեպ, կեղծ գովազդ տարածելու արարքը ապաքրեականացնելուն զուգահեռ առաջարկվում է այդ արարքի համար պատասխանատվություն սահմանել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Այլ կերպ ասած, եթե օրինագիծը ինչպես կա ընդունվի, ապա կեղծ գովազդ տարածողների նկատմամբ այլևս քրեական հետապնդում չի սկսվի, բայց նրանց կարող են ենթարկել վարչական պատասխանատվության՝200-ից 400 հազար դրամի չափով:

Վերը նշված օրինագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ ՔՕ 207-րդ՝ «Կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը», 210-րդ՝ «Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ իրացնելը», 211-րդ՝ «Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնները խախտելը» և 213-րդ՝ «Վաշխառությունը» հոդվածները:

Ակցիզային դրոշմապիտակների հետ կապված վերը նշված երկու դրույթների դեպքում արարքի ապաքրեականացմանը զուգահեռ՝ առաջարկվում է համապատասխան նորմ ավելացնել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Թերևս առավել ուշագրավ է վաշխառությունն ապաքրեականացնելու և փոխարենը որևէ այլ օրենսգրքով պատասխանատվություն չառաջարկելու փաստը: Այսինքն, ստացվում է, որ այս օրինագծի ընդունվելու դեպքում ֆինանսներ և իշխանական լծակներ ունեցող անձինք անարգել կարող են զբաղվել վաշխառությամբ:

Վերջին տարիներին բազմաթիվ դեպքեր են արձանագրվել երբ այս կամ այն պաշտոնյայի կողմից վաշխառությամբ զբաղվելու փաստեր են հայտնի դարձել: Բազմաթիվ դեպքերում պաշտոնյաները ստիպված են եղել իրենցից տուժած անձանց ինչ-ինչ փոխհատուցում տալ կամ մասնակի փոխզիջումների են գնացել՝ իրենց անձի շուրջ բարձրացած աղմուկը զսպելու համար: Այս օրինագծի ընդունման դեպքում, սակայն, վաշխառու պաշտոնյաներին այլևս ոչինչ չի սպառնա:

Վահագն Հովակիմյան