Թբիլիսին կօգտագործի իր ներուժը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար. Վրաստանի ԱԳ նախարար

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Վրաստանը միշտ եղել է և կլինի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության կողմնակից, Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա ընդգծել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը չափազանց կարևոր է, քանի որ միայն խաղաղության պայմաններում է հնարավոր տարածաշրջանում հզոր տնտեսություն կառուցել։

«Վրաստանը պատրաստակամություն է հայտնում հաստատել բարիդրացիական հարաբերություններ և խաղաղություն մեր ընդհանուր տանը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- ասել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը։

Ըստ նրա՝ Թբիլիսիի համար մեծ նշանակություն ունեն հարևան երկրների հետ հարաբերությունները։

«Մենք նաև ռազմավարական գործընկերություն ունենք Հայաստանի հետ, ինչը նույնպես կարևոր է։ Անհրաժեշտության դեպքում Վրաստանը կօգտագործի իր ամբողջ ներուժը, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն ապահովվի»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի