ՍԱՊԾ-ն կասեցրել է բրազիլական արտադրության 7 տոննա թռչնամսի ներմուծումը Հայաստան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 8-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ «Սեարա Ալիմենտոս» ընկերության արտադրության 7 տոննա թռչնամիս:

Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, որպես բարձր ռիսկայնություն ունեցող բեռ, մինչև ներմուծման թույլտվություն տրամադրելը, կատարվել է լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքում արձանագրվել է անվտանգության ցուցանիշի անհամապատասխանություն՝ թռչնամսում  հայտնաբերվել է սալմոնելա: Խմբաքանակի ներմուծումը կասեցվել է. այն ենթակա է  օրենքով սահմանված կարգով ոչնչացման, օգտահանման, կամ էլ՝ հետ արտահանման:

Սահմանային վերահսկողության շրջանակներում՝ 2018թ. հունվար ամսվա ընթացքում հայտնաբերվել են մի շարք այլ անհամապատասխանություններ: Մասնավորապես՝  կասեցվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծվող 1000 կգ կերակրի աղի և 100 կգ թխվածքաբլիթների ներմուծումը՝ սննդամթերքի անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի բացակայության պատճառով: Օրերս կասեցվել էր նաև Ռուսաստանի Դաշնությունից ներմուծվող՝ 22 տոննա մսոսկրային ալյուրի խմբաքանակը: Բոլոր նշված խմբաքանակները  վերաարտահանվել են:

Հայտնաբերվել են նաև փաստաթղթային անհամապատասխանությունների դեպքեր՝  ՌԴ-ից 2547 կգ դեղաբույսերի, 22800 կգ բանանի, 1998 կգ խոզի մսի ներմուծման ժամանակ: