Օսիկյանին ազատել են նախագահին մոտ անձին հետևելու պատճառո՞վ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՔԿՎ նախկին պետ Արթուր Օսիկյանի անսպասելի և առեղծվածային պաշտոնաթողությունը այս կառույցի աշխատակիցների մասնավոր զրույցներում հաճախ արծարծվող թեմա է: Մի «նուրբ» վարկած է շրջանառվում գեներալների շրջանում, որի համաձայն՝ Օսիկյանը հեռացվել է անձնական բնույթի ինտրիգի հետևանքով:

Գեներալ Օսիկյանը, ըստ շրջանառվող լուրերի, դիմել է ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության պետ, իր վաղեմի բարեկամ Աշոտ Ավագյանին՝ խնդրելով նրան հետևել մի անձնավորության, որի վարքը իրեն կասկածելի է թվացել: Հանձնարարությունը կատարվել է բավականին անփույթ ձևով: Դուրս են եկել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի վրա, որը նկատել է, որ իրեն հետևում են:

ՔԿՎ մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրից մեզ հասած տեղեկություններով, Հովսեփյանը գանգատվել է ՀՀ նախագահին: Պետական ծառայությունն անձնական նպատակներով օգտագործելը դիտարկվել է որպես անասելի հանդգնություն, և նախագահը արագ որոշում է ընդունել ազատել Օսիկյանին զբաղեցրած պաշտոնից:

ՔԿՎ մեր աղբյուրի համաձայն, այժմ այս ինտրիգը՝ Հովհաննես Հովսեփյանի և Արթուր Օսիկյանի անձնական հողի վրա կոնֆլիկտը, ակտիվ քննարկվում է կոնկրետ «շրջանակներում», և քննարկումներն ի վնաս Արթուր Օսիկյանի են: Վերջինս հեռախոսազանգերի չէր պատասխանում, և մենք փորձեցինք ճշտել տեղեկությունները մամուլի պատասխանատուներից:

Քրեակատարողական վարչությունից հայտնեցին, որ իրենց այս հարցով դիմելը ճիշտ չէ. Արթուր Օսիկյանն արդեն ազատվել է աշխատանքից, և իրենք որևէ հարցի պատասխանել իրավասու չեն: Իսկ ոստիկանությունից հայտնեցին, որ այս պատմությունը նման է հեքիաթի: Ոստիկանության պնդմամբ՝ օպերատիվ փնտրողական վարչությունն աշխատում է խիստ հրահանգավորված եղանակով, անձանց նկատմամբ դիտարկումները իրականացնում է միայն գրավոր փաստաթղթերի, դատարանի որոշումների հիման վրա, և այս կառույցն անձնական նպատակների համար ծառայեցնելն անհնար է:

Մեր իրականությունում, սակայն, քիչ չեն եղել դեպքերը, երբ պետական լծակները ծառայեցվել են զուտ անձնական նպատակների համար: Մենք մի քանի անգամ փորձեցինք կապ հաստատել նաև այս պատմության երկրորդ հերոսի՝ Հովհաննես Հովսեփյանի հետ, բայց մեր զանգերը մնացին անպատասխան:

Սյուզան Սիմոնյան