Կարեն Աղամալյան. ձևավորվող հավաքականում մեծավմասամբ նոր տղաներ են

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության արդյունքներով ձեւավորվում է հավաքական, որն սկսելու է նախապատրաստվել մրցաշրջան 2018-ի կարեւոր մեկնարկներին:

Երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում գնահատեց առաջնությունը եւ խոսեց ընթացիկ տարվա ծրագրերի մասին:

«Ուրախացրեց, որ այս առաջնությանը մասնակցեց 142 բռնցքամարտիկ: Վերջին տասնամյակում ես այսպիսի բան չեմ հիշում: Ֆեդերացիան այս անգամ թույլատրել էր մասնակցել բոլորին, անգամ համեմատաբար նոր բացված բռնցքամարտի օջախներին: Սա ողջունելի քայլ է:

Առաջնության մակարդակը նորմալ էր: Շնորհալի տղաներ կային առանձնապես Արթիկից, Լոռիի եւ Շիրակի մարզերից: Ինձ հետաքրքիր էր տեսնել պատանեկան տարիքում աչքի ընկած տղաներին, որոնք արդեն անցնում են երիտասարդական տարիքային խումբ, իսկ այդ երկուսի միջեւ տարբերությունը շատ մեծ է: Հիմա մեր գործը նրանց հետ աշխատելն է:

Պաշտոնական առաջին լուրջ մրցումը Եվրոպայի առաջնությունն է:Սակայն դրան պատրաստվելու երկար ժամանակ չունենք, որովհետեւ այն մեկնարկում է ապրիլի 17-ին՝ Իտալիայում: Այդ առաջնությունը նաեւ պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է, որտեղ ուղեգիր տրվելու է միայն քաշային կարգերի չեմպիոններին: Այս տարի նաեւ աշխարհի առաջնություն պետք է լինի, սակայն հայտնի չէ՝ երբ եւ որտեղ: Ավելի հավանական է, որ այն կանցկացվի աշնանը:

Մինչեւ Եվրոպայի առաջնություն, հավաքական հրավիրված տղաները տասը օր կհանգստանան, որից հետո կհավաքվենք Օլիմպավանում: Ինը կամ տասը օր թեթեւ հավաք կանցկացնենք, քանի որ մեկնելու ենք մերձմոսկովյան Նովոգորսկ քաղաք: Մեր թիմի կազմում կլինեն բոլոր չեմպիոնները: Այնտեղ երկու ընկերական հանդիպում կունենանք Ռուսաստանի առաջին եւ Մոսկվայի մարզի հավաքականների հետ: Ես պետք է իմ աչքով բռնցքամարտիկներին ռինգում տեսնեմ եւ միայն այդ ժամանակ կողմնորոշվեմ, թե ովքեր կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Չեմ ցանկանում Իտալիա տանել, այսպես ասած, մրցակիցներին «նվեր» բռնցքամարտիկների», – ասաց մարզիչը:

Կարեն Աղամալյանը պատանեկան օլիմպիական խաղերում, որտեղ մեկ երկիրը կարող է ներկայացնել առավելագույնը երեք տղա եւ երկու աղջիկ, բռնցքամարտիկներ  ունենալու նպատակ ունի, սակայն դեռ ձեռնպահ է մնում խոստումներ տալուց.

«Նոր ձեւավորվող հավաքականում մեծամասնությունը պատանեկանից առաջին անգամ է տեղափոխվել երիտասարդների տարիքային խումբ: Ճիշտ է, հեռվից շատերին ճանաչում եմ, բայց դրսի ռինգում դեռ չեմ տեսել: Մինչեւ իմ աչքով չտեսնեմ, առայժմ ոչինչ ասել չեմ կարող», – ասաց Կարեն Աղամալյանը: