Ինչի՞ց էին պաշտպանում քաղաքապետին, եթե ապակե տարաների պարունակությունն արդեն գետնին էր. Երվանդ Վարոսյան

Լուրեր

12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

Մամուլը և սոցցանցերը ողողված են Երևանի ավագանու նիստի ամենաթեժ պահերի տեսագրություններով, խմբակային ծեծի պատկերներով, իրավապաշտպանները կատարվածը միաձայն որակում են որպես բռնություն «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ: Իսկ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել՝ պահանջելով քրեական գործ հարուցել իր կուսակիցների վրա հարձակվողների, նրանց հասցեին սպառնալիքներ հնչեցնողների դեմ:

Դատախազությունը սակայն չի շտապում երեկվա «հերոսամարտի» հետ կապված քայլեր կատարել, կամ գոնե ձևական հայտարարությամբ հանդես գալ կատարվածի շուրջ, ինչպես վարվում է, օրինակ, ընտրությունների օրերին: Մինչդեռ այն պարտավոր էր քրեական գործ հարուցել: Այս կարծիքը հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ պատասխանելով Factor.am -ի հարցերին:

– Ինչպե՞ս պետք է վարվի դատախազությունը, երբ այսքան տեսանյութեր կան երեկվա նիստի դրվագներով: Գուցե, էմոցիոնալ են հանրության ընկալումները, և իրականում հանցակազմ չկա՞:

– Տեսանյութում ակնհայտ բռնության կիրառման փաստեր կան։ Ընդ որում կան ուղիղ հարվածներ, մազերից քաշել և այլն, որը չի կարող պատճառաբանվել ինչ-որ ենթադրյալ գործողություն կանխելով։ Հիմնական բռնությունը գործադրվել է այն բանից հետո, երբ ապակե տարաների պարունակությունն արդեն գետնին էր, ուստի քիմիական զենքի կիրառումից քաղաքապետին պաշտպանելու, կամ որևէ այլ անձի անվտանգությունն ապահովելու մասին պատճառաբանություններն ու կիրառված բռնությունը կապ չեն կարող ունենալ: Ակնհայտ է, որ տեղի ունեցած փաստի առթիվ պետք է հարուցվի քրեական գործ, նշանակվեն դատաբժշկական փորձաքննություններ, ապա իրավական գնահատական տրվի բռնություն գործադրողների գործողություններին։

– Տեսագրություններում երևում է, որ Մարինա Խաչատրյանը ապտակում է ավագանու անդամ, ՀՀԿ-ական Էդմոնդ Կիրակոսյանին: Ոմանք կարծիք են հայտնում, որ այդ դեպքում նրա գործողություններին էլ պետք է իրավական գնահատական տրվի:

– Քրեական իրավունքը նախատեսում է «անհրաժեշտ պաշտպանություն» հասկացությունը, սակայն չի նախատեսում պատասխան հարված հասկացություն։ Բացի այդ բռնություն գործադրվում է տարբեր անձանց կողմից և տարբեր կողմերից։

– Ստացվում է «խմբակային» ծեծ:

– Այդպիսի հոդված չկա: Ծեծը ծեծ է: Բայց եթե մի շուկայում հասարակ մարդիկ նման բան արած լինեին, հիմա «խմբով խուլիգանություն» հոդվածով հարուցել էին:

Սյուզան Սիմոնյան