Քոչարյանը մտադիր չէ հեռանալ․ ինչ սցենարով են անցնելու 2026-ի ընտրությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.04.2026 | 23:28
Կրեմլը վերանայում է ինտերնետի սահմանափակումների նկատմամբ մոտեցումը՝ վախենալով Պուտինի վարկանիշի անկումից․ Bloomberg
14.04.2026 | 23:13
ԱՄՆ-ում ձերբակալում են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հարազատներին․ հինգ անձ սպասում է արտաքսման
14.04.2026 | 23:01
Հայաստանը և Ֆրանսիան խորացնում են համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
14.04.2026 | 22:51
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ` ինքնասպանության հասցնելու հոդվածով
14.04.2026 | 22:33
Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը․ ՊՆ
14.04.2026 | 22:12
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Ադրբեջանի տնտեսությունը թուլացել է, ՀՆԱ-ն՝ նվազել
14.04.2026 | 21:59
Թուրքիայի ընդդիմության նախկին առաջնորդը դատապարտվել է ազատազրկման՝ Էրդողանին վիրավորելու համար
14.04.2026 | 21:45
Մերժում՝ առանց բացատրության. ինչու է ՀԱՀ-ը թերի պատասխաններ տալիս դիմորդին
14.04.2026 | 21:39
ԱԺԲ-ի վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է
14.04.2026 | 21:35
Էրդողանը շնորհավորել է Մագյարին Հունգարիայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ. Ալիևը դեռ լռում է 
14.04.2026 | 21:20
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգողը․ ՔԿ
14.04.2026 | 21:12
Սաուդյան Արաբիան պահանջում է, որ ԱՄՆ-ը վերադառնա Իրանի հետ բանակցություններին՝ վախենալով Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակումից. WSJ
14.04.2026 | 21:00
Դեմ ենք բոլորին․ նախկինները կողմ են՝ ՀՀ-ն ռուսական գաղութ մնա, ներկաները համաձայն են նաև Թուրքիայից և Ադրբեջանից կախմանը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 20:48
Գոհար Ղումաշյանը հրաժարվել է ցուցմունք տալ․ փաստաբանը նոր մանրամասներ է հայտնում
14.04.2026 | 20:40
Գալուզինը Բաքվում է. Բայրամովի հետ անվտանգության և տնտեսական հարցեր է քննարկել
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը չի բացառում։ Աջակիցների հետ փակ հանդիպման ժամանակ որոշ փակագծեր բացեց։

«Ֆորմատների վերջնական որոշումը չունենք, բայց, մեծ հավանականությամբ, նաև ես կմասնակցեմ»,- ասաց Քոչարյանը։

Երկրորդ նախագահն այս մասին հայտարարեց աջակիցներից Հայկ Աթոյանի հարցին ի պատասխան՝ անդրադառնալով Արման Թաթոյանի վերջին հայտարարություններին։ Ըստ Աթոյանի՝ նախկին ՄԻՊ-ը թիրախավորել է Քոչարյանին, քանի որ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել էր, որ հավակնություն չունի մասնակցելու 2026-ի ընտրություններին։

«Այն, ինչ ասում է Արման Թաթոյանը, նշանակում է, որ ո՛չ ՀԱԿ-ը պիտի մասնակցի, որովհետև ՀԱԿ-ի առաջնորդը Տեր-Պետրոսյանն է, ո՛չ ՀՀԿ-ն պիտի մասնակցի. աբսուրդ է։ Եթե կուսակցության ղեկավարն անձամբ ցուցակ չի մտնում, բայց կուսակցությունը մասնակցում է ընտրություններին, ուրեմն այդ մարդիկ փաստացի, այո՛, մասնակցում են ընտրություններին»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը, որը բարձր պաշտոններ է զբաղեցրել Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, հայտարարել է, որ եթե նախկին նախագահներն ուզում են Փաշինյանի պարտությունը, ապա չպետք է մասնակցեն 2026-ի ընտրություններին։ Քոչարյանն ասում է՝ նախկինների ու ներկաների խոսույթը Փաշինյանի հիմնական զենքերից է։

«Ինձ համար լրիվ անսպասելի էր այս թեմայի քննարկումն իր կողմից: Վերջին մի քանի տարվա ընթացքում ընդհանրապես իր ձայնը չենք էլ լսել: Եվ հանկարծ հայտնվում է այս խոսույթով: Ինձ մոտ, իհարկե, ևս կասկածներ են առաջանում, թե արդյո՞ք նպատակն ազնիվ է»,- ասաց Քոչարյանը։

Արման Թաթոյանի գրասենյակից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց․ խոստացան զանգահարել, բայց մինչև օրվա ավարտ պատասխան չստացանք։ Սերժ Սարգսյանի թիմակից, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասում է՝ Թաթոյանի հայտարարությունն անգամ չեն քննարկել, իսկ կուսակցությունը հունիսի 7-ի ընտրություններին մասնակցության որոշում դեռ չունի։

«Մեր հնարավոր որոշումը ոչ թե կապված է որևէ քաղաքական ուժի կամ նրանց հնարավոր մասնակցությունից, այլ քաղաքական պրոցեսներից և դրա տրամաբանությունից, և թե Հանրապետականն ինչ դեր կարող է ունենալ և ինչ խնդիրներ լուծել»,- ընդգծեց Աբրահամյանը։

Ընդդիմադիր պատգամավորը Թաթոյանին և մյուսներին խորհուրդ է տալիս կենտրոնանալ ոչ թե իրենց կուսակցության, այլ իշխանափոխության վրա։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ 2026-ի ընտրություններում ՔՊ-ն չի կարողանա 50+ ձայն ստանալ։

«Իսկապես ես «պլան Բ» չունեմ, ու չեմ էլ ուզում դրա մասին մտածել: Եթե մենք ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանս չի ունենալու․ բոլոր հարցումներով երևում է: Ինքը մենակով չի կարող հավաքել 50 տոկոս ձայն»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն այսպես է արձագանքում Քոչարյանի հայտարարությանը․ «Ես կարծում եմ՝ մեր 50+-ի մասին մտածելուց առաջ, պիտի մտածի 4 տոկոսի շեմը հաղթահարելու մասին։ Շատ լուրջ կասկածներ ունեմ, որ Քոչարյանը կհաղթահարի այդ շեմը»։

Եթե, այդուհանդերձ, ՔՊ-ն վերընտրվի, փողոցային պայքար կսկսե՞ն՝ Քոչարյանը խուսափեց պատասխանել այս հարցին։ Իսկ ՔՊ-ում վստահ են՝ ինչպես 2021 թվականին, այնպես էլ 2026-ին կրկին կստանան մեծամասնության վստահության քվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան