Սեպտմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում ՀՀ դեսպանությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՌԴ-ում ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ ԱԳՆ-ից հայտնում են, որ խորհրդակցությանը քննարկվել են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերը և այդ համատեքստում դեսպանության և Ռուսաստանում այլ ներկայացուցչությունների գործունեությունը։ Արտգործնախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակցիներին։

