Տրորե՛ք ոտքս. պարզվում է՝ Արմեն Սարգսյանը սնոտիապաշտ է
Հասարակություն
14.02.2018 | 16:17Պարզվում է՝ Անգլիայում երկար տարիներ պաշտոնավարած, արևմտյան Բուհերում դասախոսած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը սնոտիապաշտ է:
Այսօր, երբ «Սինոփսիս» ընկերություն այցելած Սարգսյանը շրջայցի ընթացքում պատահմամբ տրորեց ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի ոտքը, անմիջապես դիմեց Մուսայելյանին՝ խնդրելով նրան էլ ի պատասխան տրորել իր ոտքը՝ որպեսզի հանկարծ չկռվեն:
Թե ինչու է նախագահի թեկնածուն հավատում նման նախապաշարմունքներին՝ ցավոք ճշտելու հնարավորություն չեղավ:
Մանրամասները՝ տեսանյութում: