Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 4-ին որոշել է մերժել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի բողոքն ընդդեմ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Դ. Կոստանդյանի անգործության. տեղեկացնում է hetq.am-ը: Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել էր տրամադրել ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի օֆշորի գործով՝ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից ձեռնարկատիրական …

