Հայկական զինուժի կորուստները 2018-ի հունվարին. Razm.info

Լուրեր

24.11.2026 | 14:04
Ինչու է արցախցիների անձնագրում ծննդավայրը նշվում Ադրբեջան. ՆԳ նախարարի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 13:56
Ալիևը կրկին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
24.11.2026 | 13:45
ՔՊ-ի նախկին մրցակիցներն ու նոր դաշնակիցները․ նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ
24.11.2026 | 13:36
Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.11.2026 | 13:27
Ջենսեն Հուանգը Nvidia-ի տնօրենի պաշտոնում վերականգնվելուց առաջ տնօրենների խորհրդին հայտնել է չլուսաբանված այլ սիրավեպերի մասին․ WSJ
24.11.2026 | 13:19
Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցամարտը
24.11.2026 | 13:10
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Անդրեա Բոչելիի հետ ելույթ կունենա Հորդանանում և Աբու Դաբիում
24.11.2026 | 13:06
Չեմպիոնների լիգայի հանդիպումը կարող է չեղարկվել առյուծի պատճառով
24.11.2026 | 13:02
Երևանում 7 անձ է ձերբակալվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով․ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ
24.11.2026 | 12:52
ՌԴ-ն Ուկրաինայի հետ պատերազմում ավելի քան 700,000 զոհ ու անհետ կորած ունի․ հետազոտություն
24.11.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա․ նախատեսված է հանդիպում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ
24.11.2026 | 12:45
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 12:36
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավ հրդեհվելու մասին․ դրանք պայթել են ականների վրա
24.11.2026 | 12:32
Ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով․ վաղը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն
24.11.2026 | 12:28
Էդուարդ Սպերցյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հետ համեմատության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

018-ի հունվարի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 5 դեպքի մասին։ Կորուստներից մեկը մարտական է. փոխանցում է Razm.info-ն:

Մարտական կորուստներ

• Հունվարի 7-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998 թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:

Ոչ մարտական կորուստներ

• Հունվարի 6-ին դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով՝ շմոլ գազի թունավորումից), մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը:

• Հունվարի 6-ին, հոսպիտալում մահացել է հունվարի 2-ին ավտովթարում վնասվածքներ ստացած, արձակուրդում գտնվող 19-ամյա Պարգև Սարիբեկյանը։

• Հունվարի 16-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը:

• Հունվարի 27-ին, նախնական տվյալներով ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հովսեփ Կարենի Գրիգորյանը:

Վիրավորներ

• Հունվարի 7-ին հակառակորդի գործողությունների հետևանքով վիրավորվել է երկու զինծառայող՝ ավագ լեյտենանտ Մուսինյանը և պայմանագրային զինծառայող, վարորդ Վանյանը:

• Հունվարի 17-ին Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող Ադիբեկ Միկոյանը:

• Հունվարի 18-ին նախնական տվյալներով «ինքնախեղման փորձի հետևանքով» Արցախից ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ժամկետային զինծառայող Էռնեստ Հովհաննիսյանը։