Ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում՝ գազալցակայանում, պայթել է բեռնատար ավտոմեքենա։ ՆԳՆ Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել դեպքից։ «Պարզվել է, որ պայթել է գազալցակայանում լիցքավորվող «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը։ Պայթյունի հետևանքով վնասվել են կայանած «VAZ», «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները …

