Վոլգոգրադում ԱԹՍ-ները, ենթադրաբար, հարձակվել են «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարանի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
Բոլորը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է ուկրաինական 77 անօդաչու թռչող սարքի խոցման մասին հինգ շրջաններում, բռնակցված Ղրիմում, ինչպես նաև Սև ու Ազովի ծովերում, գրում է Current time-ը։

Գերատեսչության տվյալներով՝ Վոլգոգրադի մարզում ՀՕՊ ուժերն ամենաշատ անօդաչուներն են խոցել՝ 23 ԱԹՍ։ Նահանգապետ Անդրեյ Բոչարովը գիշերը գրել է, որ ՀՕՊ ստորաբաժանումները հետ են մղում անօդաչու թռչող սարքերի հարձակումները։ Նա չի հայտնել հարվածների հետևանքների մասին։

Shot տելեգրամ ալիքը հաղորդում է, որ պայթյունների մեծ մասը տեղի է ունեցել քաղաքի Կրասնոարմեյսկի շրջանում, երկնքում տեսանելի են եղել պայծառ լուսարձակներ։ Այս տարածքում է գտնվում «Լուկօյլ-Վոլգոգրադնեֆտեպերերաբոտկա» նավթավերամշակման գործարանը։ Ուկրաինական «Supernova+» ալիքը հաղորդում է, որ պայթյունը տեղի է ունեցել այս գործարանի մոտակայքում։

Սա Հարավային դաշնային շրջանում նավթամթերքի խոշորագույն արտադրողն է։

Ուկրաինայի զինված ուժերը բազմիցս հարձակվել են գործարանի վրա, իսկ 2025 թվականի օգոստոսին, հերթական հարվածից հետո, այն դադարեցրել էր գործունեությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի