Ղազախստանը ներկայացրել է ադրբեջանական օդանավի կործանման հնարավոր պատճառը

Լուրեր

10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
Բոլորը

Ադրբեջանական օդանավին վնասը, ենթադրաբար, պատճառվել է մարտագլխիկի հարվածային տարրերի կողմից, սակայն դրանց ծագումը հնարավոր չէ որոշել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Ղազախստանի Տրանսպորտի նախարարության միջանկյալ զեկույցում՝ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության Embraer 190 4K-AZ65 ինքնաթիռի ավիավթարի հետ կապված քննության ընթացքի վերաբերյալ։

Վթարի հետաքննության շրջանակում անցկացվել են հետևյալ ուսումնասիրությունները. հայտնաբերված օտար մետաղական առարկաների (արտաքին առարկաների) համապարփակ ուսումնասիրություն (հետքաբանություն, բալիստիկա, պայթուցիկ նյութեր և հրդեհային):

Նշվում է, որ ուսումնասիրության արդյունքում պայթուցիկ նյութերի հետքեր չեն հայտնաբերվել: Փորձաքննության ներկայացված երեք թթվածնային բալոնների վրա պայթյունի հետքեր չեն հայտնաբերվել: Ինքնաթիռի վնասը, ենթադրաբար, առաջացել է մարտագլխիկի բեկորներից, սակայն դրանց ծագումը հնարավոր չէ որոշել:

Հիդրավլիկ համակարգի թիվ 2 խողովակի հատվածի հետքային զննման արդյունքում պարզվել է խողովակի վնասումը: Վնասվածքը պայմանավորված է մետաղի պատռվածքով, որն առաջանում է պինդ առարկաների միջև շփումից։ Միջանցիկ վնասը կարող է առաջանալ երկաթի վրա հիմնված մետաղական համաձուլվածքից (հիմքը՝ պողպատ) պատրաստված մետաղական բեկորներից (արտաքին առարկաներից)։

Honeywell International Inc․-ի գործարանի մոդուլային ավիացիոն բլոկից հանված կենտրոնական սպասարկման համակարգչի (Central Maintenance Computer) ուսումնասիրություն։ Ջերմային ազդեցության պատճառով տվյալներ հանելը հնարավոր չի եղել։ Honeywell International Inc.-ը խորհուրդ է տվել կապվել հիշողության քարտեր արտադրող Delkin Devices Inc.-ի հետ՝ տվյալները վերականգնելու համար։ Հանձնաժողովն այժմ բանակցություններ է վարում ԱՄՆ լիազոր ներկայացուցչի հետ՝ Delkin Devices Inc.-ի բազայի հիման վրա ստուգում անցկացնելու համար: Այս ստուգումը կներառի CMC Electronics-ի թիվ 1 և թիվ 3 մոդուլային ավիացիոն բլոկից հանված գլոբալ դիրքորոշման համակարգի (GPS) կասետները (GPS1 և GPS2): Աշխատանքներն ավարտվել են, վերլուծությունն ընթացքի մեջ է:

Նշվում է, որ քննչական հանձնաժողովն այժմ սպասում է Կենտրոնական սպասարկման համակարգչի կասետի վերլուծության ավարտին և Հակամարտության գոտիների վրա կամ դրանց մոտակայքում թռիչքների ռիսկերի գնահատման վերլուծության աշխատանքային խմբի զեկույցի պատրաստմանը։

Քննչական հանձնաժողովը հավասարակշռված մոտեցում է ցուցաբերում, բոլոր եզրակացությունները կլինեն օբյեկտիվ և հիմնված կլինեն բացառապես փաստերի վրա: Նշվում է, որ ավիավթարի հետաքննության վերջնական զեկույցը կհրապարակվի Ղազախստանի տրանսպորտի նախարարության կայքում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի