Սուրբ Սարգիս եկեղեցում կիրակնօրյա պատարագի ավարտից հետո լրագրողները գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդուն, «Մեր ձևով» քաղաքական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին հարցեր են ուղղել։ Factor TV-ի լրագրողի հարցին՝ ինչպե՞ս են պաշտպանելու եկեղեցին «իրենց ձևով», Կարապետյանն արձագանքել է․ «Մենք տեսանք, որ հայ ժողովուրդը չպաշտպանեց վարչապետի ակցիաները եկեղեցու դեմ, և հայ ժողովուրդը կանգնեց կաթողիկոսի կողքին։ Եկեղեցու պրոցեսները դրսից, քանի …

