Տեղեկացնում ենք, որ վաղը՝ 2018թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 12:30-ին, ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը կքննի Շահեն Հարությունյանի ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի ներկայացրած բողոքը Վարչական դատարանի՝ 2018թ. սեպտեմբերի 6-ի որոշման դեմ: Հիշեցնենք՝ ՀՀ Ոստիկանությունը պահանջել էր պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 …

