Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրա օգնական Յուրի Ուշակովը նախօրեին հայտարարել է, որ այդ հանդիպումից ակնկալում են «անկեղծ ու լուրջ» քննարկում՝ նշելով միայն, որ քննարկվելու են երկկողմ համագործակցությանը և միջազգային կառույցներում համատեղ աշխատանքին վերաբերող հարցեր: Իսկ այդ ընթացքում հայ-ռուսական հարաբերություններում առաջացած լարվածության մասին են խոսում ինչպես ռուս, այնպես էլ …

