2018թ. սեպտեմբերի 6-ին Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության նախաձեռնությամբ, Աբու Դաբիի Ինտերկոնտինենտալ հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի հրաժեշտի արարողությունը, ով ավելի քան վեց և կես տարի ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը Արաբական Միացյալ Էմիրություններում: Ներկա էին ԱՄԷ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ և ԱՄԷ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: Ելույթով հանդես եկավ ԱՄԷ …

