Բոլթոնի ակնարկած «ներկայի հանգամանքները». Շահան Գանտահարյանի հոդվածը

Լուրեր

19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
19.10.2026 | 20:13
«ՖԼԵՇ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության․ նախատեսվում է շուրջ 28 մլն դրամի տուգանք
19.10.2026 | 20:00
ԱՄՆ-ի հզոր ընկերություններ պատրաստ են ՀՀ-ում ներդրումներ անել․ չեն անի, եթե ՌԴ-ի հետ ատոմակայան կառուցվի․ դա ռիսկ է․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:51
ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել
Բոլորը

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդարականի այցը տարածաշրջան՝ իր երկրի եւ բնականաբար Երեւանի, Բաքվի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունների զարգացման էր միտում եւ այդ երկրներին ուղղակի կամ անուղղակի ուղերձներ էր փոխանցում։
Բոլթոնը հայկական գործընթացներն արգելակած հանգույցների լուծման բանալին բնութագրում էր հետեւյալ մտքերով.
Քաղաքական հատուկ ընթերցումների պետք չկա ընկալելու համար ամերիկացի բարձրաստիճան պաշտոնատարի փոխանցած ուղերձների բովանդակությունը։
«ԱՄՆ-ի տեսանկյունից որքան ավելի ուժեղ է ժողովրդավարությունը, այդքան ավելի մեծ է հնարավորությունը շփվելու Միացյալ Նահանգների և նույն արժեքները կրող այլ երկրների հետ։
Եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորությունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում:
Ներկայիս հանգամանքներն ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ փոխադարձ համաձայնության հասնելու կարևորությունը, քանի որ եթե դա տեղի ունենա, կբացվի հայ-ադրբեջանական սահմանը: Թուրքիայի հետ սահմանը, կարծում եմ, ևս կբացվի: Եվ կարծում եմ, որ Վրաստանի հետ սահմանը կարող է ավելի քիչ անհանգստություն առաջացնել այն առումով, թե ինչ ճնշում կգործադրեն նրանց նկատմամբ ռուսները»:

Այսպես. ժողովրդավարացման ներկա ընթացքը ողջունելի է Վաշինգտոնի համար. ինչը պիտի նաեւ նպաստի Վաշինգտոնի եւ Վաշինգտոնի բնորոշումով ժողովրդավար երկրների հետ հարաբերությունների զարգացմանը։

ՌԴ-ից կախյալությունը հաւասարակշռելու համար Երեւանը սպառազինության շուկայի հանդեպ իր հայացքը անհրաժեշտ է, որ կենտրոնացնի ամերիկյան միջավայրի վրա, որտեղ ավելի որակյալ սպառազինություն կարող է ստանալ, հակառակ դրան, որ Կոնգրեսի թիվ 907 հոդվածը սահմանափակում է հակամարտող կողմերին զենքի վաճառքի քանակը։

Սակայն, ՀՀ-ի զարգացման հիմնական ուղին մատնացույց է արվում վերջին մտքում։ Ներկայի հանգամանքները ընդգծում են Արցախ-Ադրբեջան հակամարտության հանգուցալուծման անհրաժեշտությունը։ Բանալին՝ Երեւան-Բաքու եւ Երեւան-Անկարա հարաբերությունների բնականոնացման։

Այստեղ կա արցախյան հարցով թուրք եւ ադրբեջանական նախապայմանային մոտեցումների պատճենահանում կամ երկու հիմնահարցերի փոխկապակցվածության ընդգծում։ Համեմատականորեն դրականը հաւանաբար այն է, որ Բոլթոնը չի կրկնում պաշտոնաթող դեսպան Միլսի պատկերացրած Արցախի հակամարտության լուծման համար անխուսափելիության գործոնի տեսությունը։

Ծխածածկութաւոր բաժինը Բոլթոնի օգտագործած «ներկայի հանգամանքներ» ասելաձեւն է։ Որովհետեւ հարցերի լուծման փոխկապակցվածությունը կամ ՌԴ-ից ապակախյալության անհրաժեշտության հիշեցումը նոր հանգամանքներ չեն։ Նորը հաւանաբար մեր երկրում կայացող նոր իրավիճակն է, որը Բոլթոնը առնչում է Արցախա-ադրբեջանական հակամարտության լուծման ենթահողին։

Իսկ այս հարցով պաշտոնական Երեւանը ոչ միայն վերահաստատել է նախապես հրապարակված դիրքորոշումները, այլ նաեւ շեշտել՝ պաշտոնական Ստեփանակերտի ներգրավվածությունը բանակցային գործընթացին. ավելին հստակացնելով, որ արցախահայության եւ ՀՀ-ի ժողովրդի հանրաքվեով դրսեւորելի կամարտահայտությունը կլինի հիմք՝ Արցախի հարցի կարգաւորման առաջարկվող տարբերակին։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր