Երգիչներ, երգահաններ, ռեժիսորներ ու դերասաններ. Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդգրկված ուժերի ներկայացուցիչների շրջանում, ինչպես ավագանու նախկին կազմում, քիչ չեն արվեստի գործիչներն ու մտավորականները: Նրանք մեծ թիվ են կազմում հատկապես «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակում, որ գլխավորում է հենց դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանը: Նույն դաշինքի ցուցակում ընդգրկված է երգիչ Արթուր Իսպիրյանը, որը նաև Հանրային ռադիոյի …

