Տարբեր կողմերից կարող են ճնշել իշխանությանը զիջումների գնալ Ղարաբաղի հարցում. Արմեն Ռուստամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ես կարծում եմ, որ կա այդպիսի իրավիճակ, որն ինձ հիշեցնում է 90-ականների իրավիճակը, չնայած այն ժամանակ ամեն գնով հարցի լուծման գնալու տարբերակը կանխվեց, որովհետև իշխանությունները ձևավորվեցին հենց Ղարաբաղի հարցով: Սա բավականին լուրջ խթան է, որ օրվա իշխանություններն իրենց մեծ վստահությունը օգտագործեն նաև ազգային շահից ելնելով և Ղարաբաղի հարցը լուծելով»,- այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությանը:

Հիշեցնենք՝ Հայաստանում գտնվող Ջոն Բոլթոնը ասել է, որ Հայաստանի իշխանությունների օրակարգում ԼՂ հակամարտության կարգավորման հարցն առաջնային է։ «Եթե կանխատեսումներն իրականություն դառնան, և նա (Նիկոլ Փաշինյանը) ընտրվի վարչապետ, ապա հզոր մանդատ կունենա մի շարք կարեւոր քայլերի համար։ Վճռական քայլեր կատարելու համար լավագույնը պահն ընտրություններից հետո է»,- ընդգծել էր Բոլթոնը:

Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ տարբեր կողմերից կարող են ՀՀ իշխանությունների վրա ճնշումներ լինել, որ նրանք, մեծ վստահություն ունենալով, գնան խիզախության և այնպիսի զիջումների, որոնք կարող են իրենց հեղինակության շնորհիվ ունենալ:

Մանրամասները՝ տեսանյութում: