Զորամասերից ընտրությանը մասնակցած զինվորների թիվը չի բացահայտվի․ ԸՕ-ում փոփոխություն կկատարվի

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադառնալով իրենց քաղաքական թիմի դիրքորոշմանը, ասաց․««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը,  հավատարիմ մնալով արդեն իսկ ստորագրված հուշագրին, վերահաստատում է՝  ընտրությունները պետք է անցկացնել դեկտեմբեր ամսին և անպայման բարեփոխված Ընտրական օրենսգրքով։ Մեր համոզմամբ՝ բարեփոխված տարբերակը ապահովում է նախընտրական պայքարում քաղաքական կոմպոնենտի հզորացում, Ազգային ժողովում բազմազանություն, ուստի կոչ ենք անում հավանություն տալ ներկայացված նախագծին»։

Գևորգ Պետրոսյանը նաև նշեց, որ թեև այս նախագիծն անխոցելի չէ, սակայն այն առավելագույնս է ապահովում ժողովրդի իրական կամարտահայտությունը։

«Այն իր հիմնական կետերով հավակնում է առավելագույնս ապահովել ժողովրդի կամարտահայտությունն իր նպատակին հասնելու համար»,- ասաց պատգամավորը։

Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահ  Գևորգ Կոստանյանը նշեց, որ զուտ իրավական գնահատական է ցանկանում տալ կատարված փոփոխություններին և այդ համատեքստում կողմ է, որ Ընտական օրենսգրքի փոփոխություններին հանձնաժողովը կողմ քվեարկի։

Կառավարության ներկայացուցիչները առաջարկեցին  օրենսգրքի նախագծում կատարել փոփոխություն և հանել «այն ընտրական տեղամասերի համարները և գտնվելու վայրերը, որտեղ քվեարկում են զորամասերում կազմվող ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողները» բառերը։

Նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունն ունի պետական անվտագության խնդիր և նպատակ է հետապնդում զորամասերում զինվորների թիվը չբացահայտել։

«Վերլուծության արդյունքում ռեալ վտանգ կա, որ կբացահայտվի զորամասում ընտրություններին մասնակցած զինվորիների թիվը»,- ասաց նա։

Պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց առաջարկվող փոփոխություններին և նախագծի վերաբերյալ առաջարկվող փոփոխություններն ընդունվեցին և այդ տարբերակով կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։