ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների ինստիտուտն արմատապես փոխվում է, ինչի մասին նախորդիվ պարբերաբար հայտարարում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարության գլխավոր մասնագետները հետայսու հանդես կգան որպես նախարարության խորհրդատուներ: Էականորեն կրճատվել է նաև նրանց թիվը` 76-ից հասցվելով 45-ի: Որոշակի փոփոխությունների են ենթարկվել նաև նրանց կազմը, առաջադրվող պահանջ-պայմանները և գործառույթների շրջանակը: Խորհրդատուների գործառույթների մի մասը, որը նախկինում …

