Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժին դիմած քաղաքացին խնդրել է աջակցություն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հատուկ պահպանվող տարածք տարված իր ավտոմեքենան իրեն ի պահ հանձնելու հարցում: Դիմողը տեղեկացրել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ունի հարուցված բազմաթիվ կատարողական վարույթներ, որոնց մի մասը ենթակա է կարճման՝ շնորհիվ վերջերս վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման: …

